Հասարակություն 12:39 07/12/2018 Հայաստան

Ճակատագրի մարտահրավերներ

Հատված օտարերկրյա լրագրողի հետ զրույցից.
- Ձեր  Զվարթնոց օդակայանը  լիովին միջազգային կարգի է:  Ձեր Ծաղկաձորը ոչնչով չի զիջում  աշխարհի հայտնի  ձմեռային կուրորտներին: Հյուսիսային պողոտայում վայելեցինք ձեր հրաշալի «Կարաս» գինին, ասես  աշխարհի լավագույն քաղաքներում լինեինք: Ձեր ոսկերիչների աշխատանքներն  անկրկնելի են... հապա  վերանորոգված փողոցները,  թանգարանները, թատրոնները: 1996-ին եմ եղել Երևանում՝  տխուր, անկյանք քաղաք էր... Ո՞նց  կարողացանք այսքան արմատական փոփոխությունների հասնել: Ո՞վ էր ձեր երկրի ղեկավարը  այս հրաշքները ստեղծելու  տարիներին:
- ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը:
- Որտե՞ղ է նա հիմա:
- Դատարանների դահլիճներում՝  ինքնատապալման մեղադրանքով...

Զարմացած լրագրողը  լսելով նաև, թե ինչպես են մայիսյան  իշխանափոխության դերակատարները վայնասուն բարձրացնում «20 տարի հետևողականորեն  քանդած»  երկրի մասին, երևի մտածեց, որ հայկական մտածելակերպում գնահատականները գլխիվայր շրջված են, ասենք ինչպես բուլղարացիների «այո»-ն ու «ոչ»-ը: Կասենք, որ  դա միայն մի  թիմի տեսակետն է:  Բայց, անշուշտ, ներքին  ցավով կմտածենք,  որ  հայկական միջավայրում քննադատողների պակաս չկա, և նրանց ատելությունն աճում է գործ անողի հաջողության  չափով...  և կապ չունի, որ այդ հաջողությունները  նպաստում են  պետության առաջընթացին:  Փառք Աստծո, որ նրանց վազքուղին կարճ է իրենց տեսողության նման, և   պատմության մեջ   հետք են թողնում  պատմություն կերտած մարդիկ, այլ ոչ քննադատող-դժգոհողները:

Կարծում ենք՝  մեր դիտողունակ լրագրողին անչափ կհետաքրքի  Ռոբերտ Քոչարյանի վերջերս լույս տեսած  «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը, որտեղ Արցախին և Հայաստանին առնչվող բազմաթիվ  կարևորագույն  հարցերի  շարքում հեղինակը  ներկայացնում է  հենց  ՀՀ  տնտեսության զարգացմանն ուղղված  ծրագրերն ու դրանց իրականացման ուղիները: Այդ մասին են  գրքի 3-րդ՝  «Հայաստան»  մասի    12-րդ՝  «Դուրս ենք գալիս տնտեսական խրամատներից»  և   17-րդ՝  «Որակական թռիչք տնտեսության զարգացման մեջ» գլուխները:

«Երկրում վիճակը ծայրահեղ ծանր էր: .....1989-ին ատոմակայանի փակումը աղետալի սխալ էր, որը երկրին  պատճառեց միլիարդների  կորուստ և անասելի տառապանքները:... Կհաջողվի՞ մեզ հանել Հայաստանը «տնտեսական խրամատներից»: ..... Դա մարտահրավեր էր,   և ես այն ընդունեցի»: /Մաս 3, գլուխ 12/: Այսպես սկսվեց երկրի շենացման ճանապարհը:  Հզոր   կազմակերպվածություն էր անհրաժեշտ՝  բազմաթիվ հիմնախնդիրների կողքին նաև  ներքաղաքական  խնդիրներով պառակտված հանրապետությունը  անդունդից հանելու համար: «Ես հավատում էի, որ ցանկացած իրավիճակ հնարավոր է էապես բարելավել արդյունավետ կառավարման շնորհիվ, որ հենց դա՛ է այն մեծագույն  ռեզերվը, ինչը միայն մենք կարող ենք  օգտագործել :» /Մաս 3, գլուխ12/:

Կարճ ժամանակահատվածում իրականցվեց այն ամենը, ինչը հնարավոր էր անել սեփական ուժերով առանց մեծ ներդրումների՝  հարկային օրենքների փոփոխություններ,  անհարկի  ստուգումների կրճատում,  աշխատատեղերի ստեղծում՝ ոսկերչության, ադամանդագործության, գորգագործության, կարի, ծառայությունների  ոլորտներում, գյուղմթերքների վերամշակման խրախուսում, սեփական գործեր հիմնելու և արտադրություններ բացելու խթանում. «... բոլոր ոլորտներում գործում էինք նույն ալգորիթմով՝ օգնել, խթանել, տալ օրենսդրական լուծումներ...» /Մաս 3, գլուխ 12/: Այս ամենի արդյունքում. «1998 թիվը փակեցինք համեմատաբար լավ՝   ՀՆԱ 8  տոկոսանոց աճով, ամենից  բարձր ցուցանիշը անկախությունից իր վեր:  /Մաս 3, գլուխ 12/:

Սակայն պետք էր առաջ գնալ  և  իրականացնել Հայաստանի  դիմագիծը  փոխելուն միտված խոշորածավալ  նախագծեր: «Մենք ձեռնամուխ եղանք երկրորդ սերնդի բարեփոխումներին, որոնք պահանջում էին մասնագիտական խորը գիտելիքներ  և փորձաքննություներ, լայն  ու բազմակողմանի քննարկումներ:  Կառավարության կազմն այն ժամանակ բավականաչափ ուժեղ էր.  նախարարություններն ու գերատեսչությունները, փոքր բացառություններով,  ղեկավարում էին  բանիմաց մարդիկ՝  կառավարման հմտություններով և պատասխանատվության զգացումով:» /Մաս 3, գլուխ 17/:  Բայց խոշոր ծրագրերը խոշոր գումարներ են պահանջում, ինչը չկար հանրապետությունում: Եվ այստեղ օգնության է հասնում սփյուռքը:

Դեռևս ԼՂ նախագահ եղած ժամանակ Ռ.Քոչարյանը որոշակի փորձ էր ձեռք բերել ավերված երկիրը ոտքի կանգնեցնելու գործում, ինչը ներկայացված է գրքի երկրորդ՝  «Ղարաբաղ» մասի 10-րդ գլխում՝ «Պատերազմից դեպի խաղաղ շինարարություն»:  Ներկայացված են  Ղարաբաղը  վերականգնելու ուղղությամբ   բոլորի՝ Հայաստանի, սփյուռքի, «Հայաստան»  հիմնադրամի, առանձին կազմակերպությունների և անհատների ջանքերն ու ներդրումները: Առանձին ծրագրերի ներկայացման նպատակով ԼՂ նախագահի կատարած բազմաթիվ գործնական այցելությունները « .... ուրախացնում էին ոչ միայն արդյունքներով, այլև  զգացմունքային մեծ լիցք էին հաղորդում:  .......Ես հասկացա, որ Հայաստանը ոչ թե պարզապես փոքրիկ հողակտոր է 3 միլիոն բնակչությամբ, այլ ողջ աշխարհում բավական լուրջ հնարավորություններ ունեցող ժողովրդի պատմական հայրենիքը: .... Հասկացա նաև , որ մեր ազգային  ներուժը բազմակի անգամ գերազանցում է մեր  երկրի  ֆիզիկական չափերին: .... Այս ընկալման վրա կառուցվեց   սփռյուքի  նկատմամբ իմ  ոդեգրած քաղաքականությունն ավելի ուշ,   երբ ես Հայաստանի նախագահ դարձա: »/Մաս 2, գլուխ 10/:
  Սփյուռքի հետ հարաբերությունները նոր որակ ձեռք բերեցին.» ... Սփյուռքի հետ  սկսեցինք ընդարձակ ծրագիր՝ «Հայաստանը  բոլորիս տունն է» կարգախոսով  :/ Մաս 3, գլուխ 12/: Այդ հարաբերություններում կարևորագույն քայլ  էր  համազգային նշանակության խնդիրները  համատեղ քննարկելու  և միասնաբար լուծումներ գտնելու  սկզբունքը, որն իրականություն դարձավ  «Հայաստան-Սփյուռք» խորհրդաժողովներում: Առաջինը խորհրդաժողովը  կայացավ Երևանում 1999-ի սեպտեմբերին: 

Անհնար է խոսել Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի դերակատարության մասին՝ չնշելով Քըրք Քըրքորյանին՝  «..... ում շնորհիվ մենք կարողացանք  իրականացնել  բազմաթիվ մասշտաբային  և երկրի համար ծայրաստիճան կարևոր նախագծեր: .... Կառուցեցինք և  վերափոխեցինք    ավելի  քան 570 կմ ճանապարհներ, 5 կամուրջ, 2  թունել, Երևանում բարեկարգեցինք 20  փողոց և Հանրապետության հրապարակը, աղետի գոտում շահագործման հանձնեցինք 3700 բնակարան , կապիտալ վերանորոգեցինք  34 թանգարան և թատրոն, կառուցեցինք և նորացրինք 10 դպրոց:.... »/Մաս 3, գլուխ 17/: Ակնհայտ  ջերմությամբ է հեղինակը գրում  մեծ բարերարի մարդկային որակների մասին: Իսկ աղետի գոտու վերականգնումը  դարձավ Քըրք Քըրքորյանի բարեգործական ծրագրի  կարևոր մասը.  Գյումրիում և Սպիտակում հիմնվեցին բնակելի  թաղամասեր, կառուցվեցին դպրոցներ, վերականգվեցին մշակութային օջախներ:  Ասեմ, որ աղետի գոտուն վերաբերող ենթագլխի  յուրաքանչյուր  տողում զգացվում է Ռ.Քոչարյանի անկեղծ  սրտացավությունն ու  ապրումակցումը:

Սփյուռքի հետ հաջողված համագործակցության օրինակ է նաև Զվարթնոց օդակայանի արմատական  վերափոխումը. «.... 2001-ին  արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը  Հայաստանի կառավարության հետ ստորագրեց  կոնցեսիոն պայմանագիր 30 տարով:  .....Ընդդիմությունն անհավանական աղմուկ բարձրացրեց ՝ մեղադրելով ինձ ազգային հարստության վաճառքի մեջ:  .......Ես համոզված էի, որ Հայաստանի շահերից է բխում կոռուպցիայի վերացումը, արտասահմանյան ավիափոխադրողների ներգրավումը, զբոսաշրջության խթանումը, և այդ ամենի շնորհիվ բազմահազար աշխատատեղերի ստեղծումը:» /Մաս 3, գլուխ 17/:  Այսօր՝ 17 տարի անց տեսնում ենք,  թե ում մոտեցումն էր ազգանպաստ: Այս հատվածը շատ ուշագրավ է  նաև օդակայանում արմատացած կոռուպցիան վերացնելու տեսանկյունից...  ոչ թե խոստումների , այլ իրական  աշխատանքի համապատկերում: Ի դեպ, նույն Էդ. Էռնեկյանը Հայաստանում գինեգործության ոլորտի  վերածնման  հիմքերը դրեց:
2002- 2008 իրականացրած բազմաթիվ  խոշորամասշտաբ նախագծերից հիշատակենք  Ծաղկաձորը որպես ձմեռային հանգստի ժամանակակից գոտու վերածելը, Հյուսիսային պողոտայի կառուցումն ու շահագործման հանձնումը, «Իրան-Հայաստան» գազատարի ծրագրավորումը և 2007- ին առաջին ճյուղի շահագործումը և  այլ նախագծեր:  Այս ամենը մեր աչքի առաջ է կատարվել, և այսօր չնկատելու տալ   2000թ-ից հետո Հայաստանում տեղ գտած զարգացումները, առնվազն մտավոր կուրության դրսևորում է: «Այդ տարիներն իմ նախագահության ամենաբեղմնավոր շրջանն էին: .... Աճի  տեմպերով Հայաստանը տեղ զբաղեցրեց աշխարհի արագ զարգացող երկրների հնգյակում...» /Մաս 3, գլուխ 17/: 

Անշուշտ, ամեն ինչ  չէ հարթ ընթացել:  Կառուցելու համար շատ ավելի մեծ ջանք ու խելք են պետք, քան քանդելու: Բայց ցավն այն է, որ հենց քանդողներն իրենց մաղձով վարակելով  օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհներին՝ մշտապես վառ պահեցին ազգակործան ատելության կրակը, ինչի արդյունքը  տեսնում ենք այսօր: Պետք է նշել, որ հեղինակը չի թաքցնում այս կամ այն ծրագրի իրականցման  ճանապարհին հանդիպած բազմաթիվ դժվարությունները, խոչընդոտները, ընդդիմությունները, դժգոհությունները,   ակամա կամ միտումնավոր անհասկացության  դրվագները: 

Ինչպես ողջ գրքում, այնպես էլ ներկայացված հատվածներում  հեղինակն ազնիվ է իր և իր ընթերցողի հետ:  Անթաքույց  շարադրված են տնտեսական զարգացման առաջնահերթություններն  ընտրելու պատճառները,  յուրաքանչյուր նախագծի անհրաժեշտության խորքային  գիտակցումը, ամեն մանրուք հաշվի առնելը: Օրինակ, Իրան-Հայաստան գազատարի հարցով  2001 թ. Իրանի  նախագահ Խաթամիի հետ առաջին հանդիպումից առաջ   Քոչարյանն ուսումնասիրում է պարսկական դիվանագիտության նրբությունները՝ անգամ փոքր սպրդում թույլ  չտալու համար: Ընդհանրապես, անչափ հետաքրքիր է կարդալ այն դրվագները, որոնցում  լիովին զգացվում է Քոչարյանի բնատուր դիվանագիտական տաղանդը, լինեն դրանք ԼՂ կարգավորման բանակցություններ, թե  որևէ խոշոր նախագծի  շուրջ համաձայնությունների ձեռք բերում:

Բավականին  ուշագրավ են նաև մարդկանց   բնութագրումները: Գեղարվեստական մեծ շնորք է մի քանի բառով պատկերել մարդու   արտաքինը, առանձնացնել  դիմացինի բնավորության   կարևոր գծերը, զգալ  ներքինը... Թերևս պատերազմն ու ղեկավարման երկարատև փորձն են հղկել Ռոբերտ Քոչարյանի մարդ ճանաչելու հատկանիշը:

ՀՀ երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գիրքը գրվել է ոչ մեկ տարում, և բնականաբար, որևէ դրվագ հարմարեցված չէ այս ժամանակի պահանջներին...  Ժամանակ, երբ ճակատագիրը դարձյալ մարտահրավեր է նետում  բացառիկ կյանքային ուղի անցած մարդուն:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:37
Երգիծաթերթերի հրատարակության դադարեցման բացահայտումները՝ «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքում
ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողներ Համո Սուքիասյանը և Նարինե Երանոսյանն այսօր ընթերցողի դատին հանձնեցին «Խորհրդային Հայաստանի երգիծական...
Աղբյուր` Panorama.am
16:29
Արմեն Գևորգյանը չկալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության...
Աղբյուր` Panorama.am
16:24
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով
Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և...
Աղբյուր` Panorama.am
16:17
Լավրով. ԼՂ հարցում պետք է գտնենք կրեատիվ գաղափարներ, որոնք կօգնեն ձևավորել կոնսենսուս
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծենք ԼՂ հարցում փոխզիջումների հասնելու համար»,-Բաքվում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային
Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի շենքում,...
Աղբյուր` Panorama.am
15:52
Լուկաշենկո. Հայաստանը հրաժարվել է «Պոլոնեզ» համակարգերից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համակարգեր, որոնք Մինսկը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իհարկե, ամեն ինչ չէ, որ հարյուր տոկսով արվեց. ԵՄ պատվիրակության անդամ
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հապշտապ կայացան, ինչը որոշակի ճնշում գործադրեց ընտրությունների արդյունքները ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մահացել է ամերիկացի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը
82 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Washington Post...
Աղբյուր` Panorama.am
15:23
Դժվարանցանելի են Մաստարա-Մարալիկ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
15:06
Բավարարվել է սպանության փորձի մեջ մեղադրվողի արդարացման վերաբերյալ դատախազների վերաքննիչ բողոքը
2016թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սանկտ Պետերբուրգում Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից
Դա հնչած միակ ներողությունը չի եղել։
Աղբյուր` Panorama.am
15:00
Հայ մարմնամարզիկները Մոսկվայում հաջողությունների են հասել
Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզությունից  օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակը հավերժացնող գավաթի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ուրսուլա Բերնսը նշանակվել է ՎԵՈՆ խմբի գլխավոր տնօրեն
Աշխարհում կապի և ինտերնետ ծառայությունների առաջատար պրովայդեր VEON խումբը (NASDAQ և Euronext Amsterdam: VEON), որի մաս է կազմում նաև Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:48
Լուկաշենկոն` Հայաստանի իշխանություններին. Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ գիտի, թե ինչու է Հայաստանը դեմ հանդես գալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկ Ալումյան. Ոչ մի կոռումպացված դատավոր չի կարող իրեն թույլ տալ հակադրվել տվյալ պահի իշխանությունների ցանկություններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն անդրադարձել է դատավորների վերաբերյալ հնչած կարծիքներին, ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին՝ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ռուսաստանի որոշ տարածքներից արգելվել է միս ներկրել Հայաստան
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով
Աղբյուր` Panorama.am
13:31
Լևոն Մնացականյանը՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն
Արցախի Հանրապետության Նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով: Նախագահ Բակո...
Աղբյուր` Panorama.am
13:20
Խորհրդարանում ճամպրուկային տրամադրություններ են. ԱԺ-ն ճանապարհում է հնաբնակներին
ԱԺ չանցած կուսակցությունների խմբակցությունների փորձագետները մեզ հետ զրույցում սրտնեղեցին, որ բառացիորեն մի քանի օրից գործազուրկ են դառնալու։
Աղբյուր` Panorama.am
13:14
Կենդանաբանական այգին անմիջապես պետք է փակվի, մինչև գտնեն մեղավորներին. Գրիգորյան
«Այգում տեղի ունեցող իրադարձություններից ոչ մի սիրո և համերաշխության հոտ չի գալիս»։
Աղբյուր` Panorama.am
13:06
Արձանագրել ենք Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ
Առանձնազրույցի արդյունքներով Արման Թաթոյանը գրություններ է ուղարկել քրեական հետապնդման մարմին և արդարադատության նախարարություն:
Աղբյուր` Panorama.am
12:57
Բակո Սահակյանը ներկայացրել ՊԲ նոր հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին։ Այս մասին հայտնում է  5-րդ ալիքը։ Այսօր առավոտյան...
Աղբյուր` Panorama.am
12:50
Նորմալ տրանսպորտ պահանջելով. Թիվ 34 միկրոավտոբուսը կմտնի Հաղթանակ թաղամաս
Հանձնարարությունը՝ հանձնարարություն, բայց լավ կլինի, որ քաղաքապետարանն իր նախաձեռնությամբ հետևի, թե ինչպես են դրան վերաբերում գծատերերն ու վարորդները։
Աղբյուր` Panorama.am
12:32
Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին
Նրանք առանձնազրույց են ունեցել։
Աղբյուր` Panorama.am
12:21
Գուրգեն Մահարու փողոցում ՃՏՊ-ից տուժած կա
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գուրգեն Մահարու փողոցի թիվ 150 տան մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը
Բրյուսելում, ԵՄ գագաթնաժողովում  Brexit-ի վերաբերյալ հայտարարության հրապարակումից  հետո, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը լքել է...
Աղբյուր` Panorama.am
11:49
Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ
Տորոնտոյի իշխանությունը մետրոյի կայարաններից մեկից մարդկանց տարհանել են։
Աղբյուր` Panorama.am
11:38
ՊԵԿ. Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատան աշխատանքային ժամերը կավելանան
2018 թվականին Հայաստան է ներկրվել 62,5 հազար ավտոմեքենա
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}