Հասարակություն 13:28 07/12/2018 Հայաստան

Ձեր ցավերն իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքներն իմ հոգում են. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, այլ պաշտոնատար անձինք, դիվանագետներ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում ծաղկեպսակ խոնարհեցին:

Ժամը 11:41-ին` 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչեցին եկեղեցու զանգերը:

Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ, որից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:

«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի մեծ երկրաշարժը, որի էպիկենտրոնը Նալբանդ, այժմ Շիրակամուտ գյուղում էր։ Այն ուներ 9-11 բալ ուժգնություն: Աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթևան մնացին շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հազարավոր շենքեր, շինություններ։ Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և ընդհանրապես հոգեբանական,  բարոյական հարված էր մեր ժողովրդի համար։

Բայց այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ։ Աշխարհի միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա։ Թերևս ամենավառ օրինակը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրինն է, որ երկրաշարժից անմիջապես հետո այցելեց աղետի գոտի և դրանից հետո մինչև կյանքի վերջ ավելի կապվեց հայրենիքին։ Այն նաև յուրօրինակ համաշխարհային հումանիտար համախմբման պատճառ դարձավ։ ԽՍՀՄ բարեկամ ժողովուրդը, աշխարհի բարեկամ ժողովուրդներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին, այսպիսով համաշխարհային համախմբման օրինակ ցույց տալով»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ:

«Իհարկե, մինչ օրս աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունն ու բացումը, բայց պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական սեգմենտ: Երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաև այն ողջ տնտեսական հզորության վերականգնումը, որը եղել է Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Ախուրյանում և ընդհանրապես  աղետի գոտու տարածքում:

Աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին: Երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ դրա հետ վերականգնվում էին մարդկանց հույս, վստահությունն ու լավատեսությունը: Երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին պետք է դա նկատի ունենաք, թե որքանով է  վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, որքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերն ու երազանքները կդառնան իրականություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է առավել կարևորն ու անհրաժեշտը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայում են հենց այս նպատակին:

«Մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ, ամեն ամիս պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատն ու վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի նկատմամբ: Ահա սա է այսօրվա Հայաստանի կառավարության և  հետագա կառավարությունների ամենակարևոր առաքելությունը: Երկրաշարժից հետո, ցավոք սրտի, հոգեբանական առումով Հայաստանը վերածվեց մի մեծ աղետի գոտու և մեր մեծագույն խնդիրն է այս հոգեբանական աղետը հաղթահարելը: Ես համոզված եմ, որ մենք այսօր մենք վստահ քայլում ենք այդ ճանապարհով, քայլում ենք ազգովի, նոր հույսերով, նոր վստահությամբ:

Մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքներն իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Ուրեմն կեցցե Գյումրիի հերոսական ժողովուրդը, Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե Սպիտակի հերոսական ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել, հաղթող է դուրս եկել ապրելու, արարելու իր առաքելության մեջ»,- եզրափակելով խոսքն ասաց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Բողոքող ջավախքցիները հանդիպել են Հայաստանի ոստիկանապետին
Ջավախքցի ցուցարարներից բաղկացած հինգ հոգանոց խմբին այսօր Երևանում ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու նրա տեղակալը:...
Աղբյուր` Panorama.am
18:48
ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Աղբյուր` Panorama.am
18:32
Հայաստանում սկսել են ավելի քիչ հաց արտադրել
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այդ մասին է վկայում պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռոնալդուն մասամբ ընդունել է մեղքը
2019թ. հունվարի 14-ին Ռոնալդուն կանգնելու է մադրիդյան դատարանի առջև հարկերի հետ կապված խարդախության գործով
Աղբյուր` Panorama.am
18:10
Ֆրանսիայում մոբիլիզացվել է գրեթե 70 հազար ոստիկան
Իրավապահները նախատեսում են ուժեղացնել հսկողությունը Բորդոյում, Թուլուզում, նաև այլ քաղաքներում ցույցերի ժաանակ կարգուկանոն ապահովելու համար։
Աղբյուր` Panorama.am
18:00
Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը
Հարցումն անցկացրել է TripAdviso-ը՝ կայքի օգտատերերի շրջանում։
Աղբյուր` Panorama.am
17:50
Մարկոս Պիզելլիի գոլը լավագույնն է Ղազախստանում
Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանում լավագույն գոլի հեղինակ: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Հորդորում եմ ԶԼՄ-ներին ֆինանսական համակարգին վերաբերող թեմաները արհեստականորեն չդարձնել «վաճառվող լուր». ԿԲ մամուլի խոսնակ
«Այսօր առավոտյան օրաթերթերից մեկում լույս տեսած «լուրը» իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին, նմանատիպ լուր-հորինվածքները...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երևանում հակապաստառային շաբաթօրյակ իրականացվեց
Այսօր «Իմ քայլը» դաշինքի մի քանի անդամներ հակապաստառային շաբաթօրյակ իրականացրեցին, մաքրելով  հիմնականում Նոր Նորք վարչական...
Աղբյուր` Panorama.am
17:20
«Ապրելու վճիռ»
Հայաստանի գրողների միությունում նախօրեին կայացավ գքրի շնորհանդեսը, որում ընդգրկված են վերջին չորս տարիներին «Գրական թերթում» տպագրված հրապարակախոսական լավագույն գործերը։
Աղբյուր` Panorama.am
17:07
Իշխան Ալբեր II-րդն ու իշխանուհի Շառլինը ներկայացրել են իրենց ամանորյա բացիկը
Մոնտե Կառլոյում՝  Կարմիր Խաչի կենտրոնակայանում, ամանորյա նվերներ են հանձնել կազմակերպության տարեց անդամներին: Ձմեռ պապի և Ձյունանուշի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Մեկ տարում մահացել է 2.5 մլն նորածին. Նրանց հնարավոր էր փրկել
Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը 2017-ին 2016-ի համամետ նվազել է 0.2-ով՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով կազմելով 8.2։ Նման տվյալ ներառված...
Աղբյուր` Panorama.am
16:38
Օրվա տխուր կադրը
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է լուսանկար Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի դպրոցից։ «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Պուտինը հանդիպել է տղայի հետ, ում երազանքը խոստացել էր իրականացնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Արտյոմ Պալյանովի հետ՝ Լենինգրադի մարզում ապրող տղայի, որը երազում է տեսնել Սանկ-Պետերբուրգը թռչնի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Հնդկաստանի տաճարներից մեկում բրնձից 11 մարդ է մահացել
Հնդկաստանի ոստիկանությունը երեք մարդու է բռնել, որոնք կասկածվում են տասնյակ մարդկանց թունավորման մեջ։ Աղբյուրը հայտնում է, որ Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:59
Արքայադուստր Դիանայի սեղանապետի խորհուրդները՝ Մեգան Մարքլին
Փոլ Բարելը, որը երկար տարիներ հավատարիմ ծառայել է արքայադուստր Դիանային,  Սուրբ Ծննդյան տոներից առաջ մի շարք խորհուրդներ է տվել արքայազն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մոուրինիոն զայրացել է
 «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն զայրացել է ակումբի նկատմամբ ղեկավարության վերաբերմունքի պատճառով։...
Աղբյուր` Panorama.am
15:15
Լարսը բաց է
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 14:30-ի...
Աղբյուր` Panorama.am
15:01
Վիկտոր Ցոյի իրերն աճուրդում չեն վաճառվել
Այժմ բանակցություններ են ընթանում։
Աղբյուր` Panorama.am
14:44
Արամ Սարգսյան. Հասկանում ես, թե որտեղ ես հայտնվել իրականում
Ցուցարարները պաստառ էին պարզել, որի վրա գրված էր. «Մի լակիր, մի խփիր կանանց»։
Աղբյուր` Panorama.am
14:14
Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Արթուր Բաղդասարյանը հեռանում է քաղաքականությունից
Այսօր տեղի ունեցավ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարները՝ հանրապետության բոլոր մարզերից ու...
Աղբյուր` Panorama.am
13:35
Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել խորհրդարան անցած կուսակցությունների ղեկավարներին
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բրիտանացիները ստիպված կլինեն վճարել Եվրոպայում ճանապարհորդելու համար
Մեծ Բրիտանիայի բնակիչները Բրեքզիթից հետո 7 եվրո կվճարեն ԵՄ երկրներ այցելելու համար: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մուտքի գումարը պետք է վճարվի երեք...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը Սուրբ ծնունդն անցկացնելու են Մեգան Մարքլից առանձին
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը Սուրբ ծնունդը նշելու են արքայազն Հարրիից և նրա կնոջից Մեգան Մարքլից առանձին։ Գազետա.ռու կայքը,...
Աղբյուր` Panorama.am
12:40
Աճուրդում վաճառվել է «Օսկարի» արձանիկ
«Օսկար» մրցանակը հազվադեպ է աճուրդներում ներկայացվում, քանի որ այն կարելի է միայն ստանալ, այլ ոչ թե գնել։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին
17:29 12/12/2018

Կարեն Վարդանյանը 52 միլիոն դրամի սարքավորումներ է նվիրել մանկական վերակենդանացման բաժանմունքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}