Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի օրակարգին, ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, մտքեր են փոխանակել կազմակերպության առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։
Անդրադարձ է կատարվել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Երկուստեք կարևորվել է, ոչ «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շարունակականությունը:
Զոհրաբ Մնացականյանը և Թոմաս Գրեմինգերը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ: Արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ապահովելու ազատ, արդար ընտրությունների անցկացումը։
Զրուցակիցներն անդարդարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին, նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հնգակողմ հայտարարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին