«Հրապարակ». Ապարանում Գազի Ռուբոն ջանք չի խնայում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դավիթ Գևորգյանի օգտին ձայն հավաքելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապարանում նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շրջապատը, մասնավորապես հայտնի Գազի Ռուբոն՝ Ռուբեն Հայրապետյանը, այս օրերին ջանք չի խնայում մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Գևորգյանի օգտին ձայն հավաքելու համար։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի գազի վարչության պետը գրեթե ողջ օրն անցկացնում է մարզպետի շտաբում, նույնիսկ աշխատանքային ժամերին։
Հիշեցնենք, որ նրա որդին՝ Ռոլանդը, 2017-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածու էր, սակայն մարզից ընտրվեց Նաիրի Սահակյանը՝ նախկին մարզպետի եղբայրը։ Մինչև թեկնածությունն առաջադրելը դատախազությունում աշխատող Ռոլանդին, ընտրություններից հետո, ինչպես գրվեց մամուլում, աշխատանքի տեղավորեցին ՊԵԿ-ում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ