Բացառվում է զոհված օդաչուների միջանձնային խնդիր ունենալը. Արծրուն Հովհաննիսյան
«Զոհված երկու օդաչուներն էլ լեգենդար ավիացիոն ընտանիքներից էին»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բաբայան Արմենը ծագումով Հադրութից էր, Արցախյան պատերազմի ժամանակ հոր ջոկատի հետ մասնակցել էր մարտերին, հետո ընդունվել Ավիացիոն ինստիտուտ: Ինչ-որ առումով լեգենդար ավիատորի ընտանիքից էր, որովհետև իր հորեղբայրը, ով, ցավոք, Արցախում էլի ավիավթարից մահացավ, ավիացիայի վարչության պետի տեղակալն էր, ԽՍՀՄ-ում շատ հայտնի ինստրուկտոր-օդաչու, բարձրակարգ մասնագետ: Արմենը գնացել էր հորեղբոր ճանապարհով: Ցավոք, ինչպես ավիացիայի կանոններն են ասում՝ «վթարի ենթարկվում են կամ գերպրոֆեսիոնալները կամ սկսնակ օդաչուները»: Արմենը մտավ այդ օրինաչափության մեջ: Մովսեսը լրիվ լեգենդար ավիացիոն ընտանիքից էր: Պապը, հայրը, մայրը, հորաքրոջ տղան բոլորն օդաչուներ են, ծառայում են մեր զինված ուժերում: Անչափահաս տարիքից մեծացավ աչքը երկնքից հառած: Ասում են. «Օդաչուները չեն մահանում, իրենք ուղղակի գնում ու հետ չեն գալիս», բայց սա մեծ կորուստ է մեր երկրի համար»,- ներկայացրեց ՊՆ մամուլի խոսնակը:
Հովհաննիսյանը բացառեց, որ վթարված ՍՈՒ-25-ի հետևանքով զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան պատճառը կարող է անձնական խնդիրը լինել։
Ինչ վերաբերում է հարցին, թե վթարի պատճառի վարկածները երբ պարզ կլինեն, նա պատասխանեց. «Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով, այն կավարտվի, բոլորս կիմանանք պատճառը: Ես հիմա չեմ ուզում որևէ բան ասել, որովհետև այն կարող է մնալ որպես տարբերակ ու շրջանառվել: Քննությանը կարող եմ չսպասել ու բացառել անձնային հարաբերության որևէ խնդիր: Արմենը բոլորի հետ շատ լավ էր: Իր ենթակաների հետ շփվում էր իր երեխաների նման: ՍՈՒ-25-ի երիտասարդ օդաչուների մեծ մասի ինստրուկտորն էր»։
Հարակից հրապարակումներ`
- Եռաբլուրում հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները
- Զոհված օդաչուների հոգեհանգիստը՝ Սուրբ Սարգիս եկեղեցում
- ՍՈՒ-25-ի օդաչուներն ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել
- Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ. Արցախի նախագահ
- Արմեն Սարգսյանը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին
- Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում
- Վթարի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է
- Նիկոլ Փաշինյանը ցավակցել է զոհված օդաչուների ընտանիքներին ու ծառայակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց