ԵԱՀԿ անդամ երկրները պարտավորվել են պաշտպանել լրագրողներին
ԵԱՀԿ անդամ երկրները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում համաձայնեցված փաստաթղթում, որը տեղադրված է կազմակերպության կայքում։
Դրանում մասնավորապես կոչ է ուղղված քաղաքական առաջնորդներին, պետությունների ղեկավարներին և բոլոր մակարդակների իշխանություններին, պաշտպանել լրագրողներին սպառնալիքներից կամ անարդար դատավճիռներից իրենց պրոֆեսիոնալ գործունեության համար, նաև կտրուկ դատապարտել նման երևույթները։ Ընդ որում, ընդունվում է, որ լրագրողի աշխատանքը կարող է նրան ու նրա ընտանիքի անդամներին բռնի գործողությունների սպառնալիքի տակ դնել։ Դրա համար ԵԱՀԿ անդամ երկրների իշխանություններին կոչ է արվում կիրառել արդյունավետ միջոցներ լրագրողների դեմ հանցագործությունները կանխելու համար և դրանք չպետք է անպատիժ մնան։
«Անկախ ԶԼՄ-ները ազատ և բաց հասարակության կարևորագույն տարր են և առողջ կառավարման համակարգի ցուցիչ»,- ասվում է փաստաթղթում։
Դրանում ընդգծվում է լրագրողական հետաքննությունների և ընտրությունների լուսաբանմանը լրագրողների մասնակցության կարևորությունը։ Տեքստում նշվում է, որ անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել անհիմն ձերբակալված լրագրողներին, նաև պաշտպանել ԶԼՄ-ներին ապօրինի միջամտությունից, այդ թվում նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Առանձին կետ առնչվում է կանանց առցանց լրագրության ապահովմանը։
Նախագահողը՝ Իտալիայի արտգործնախարար Էնցո Մոավերո-Միլանեզին նշել է, որ նման փաստաթղթի համաձայնեցումը և միաձայն սատարումը առաջին անգամ վերջին 30 տարում կարևորագույն նվաճում է։ Վերջին տարիներին ԵԱՀԿ տարածքում լրագրողների մի քանի սպանություն է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում