Մերկելը ՔԴՄ-ի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ է տվել. նա արցունքները հազիվ է զսպել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 7-ին վերջին անգամ հանդես է եկել քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարում և պաշտոնապես դադարեցրել այդ ուժի ղեկավարի լիազորությունները: Այս մասին նշված է ՔԴՄ-ի Թվիթերի պաշտոնական էջում, գրում է korrespondent.net-ը:
«Ավելի քան 18 տարի ես եղել եմ այս հզոր, հպարտ, միակ ժողովրդական կուսակցության առաջնորդը: Դա մեծ հաճույք ու պատիվ էր ինձ համար»,- ասել է Անգելա Մերկելը:
Ելույթի ժամանակ կանցլերը կոչ է արել իր կուսակիցներին հավատարիմ մնալ նույն արժեքներին՝ դիմակայելու գլոբալ նոր սպառնալիքներին:
«ՔԴՄ-ն չպետք է հետ նայի, պետք է առաջ գնա, նոր մարդկանց հետ, բայց նույն արժեքներով»,- ասել է Անգելա Մերկելը:
Ելույթն ավարտելուց հետո նա հազիվ է զսպվել արցունքները, իսկ համագումարի մասնակիցները 10 րոպե հոտնկայս ծափահարել են նրան։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ