Վրացի չինովնիկները նկարահանվել են ռուսական մայոնեզի գովազդում և զղջացել
Վրաստանի պաշտպանության նախարարության, նախագահի աշխատակազմի և հարկային ծառայության մամուլի ծառայության ղեկավարները նկարահանվել են ռուսական «Սլոբոդա» մայոնեզի գովազդում և և ենթարկվել կոշտ քննադատության։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»։
Վրացի չինովնիկները նկարահանվել են City ամսագրի համար՝ «ընկերուհիների հետ ֆոտոսեսիային»։ Նրաց խոսքով, իրենք չեն կասկածել, որ մասնակցում են ռուսական մայոնեզի գովազդում։ Լուսանկարների հրապարակումից հետո կայքի այցելուները բացասական մեկնաբանություններ են թողել, ինչի արդյունքում հոդվածը հեռացվել է։
Վրաստանի ՊՆ մամուլի խոսնակ Նինո Տոլորդավան պնդել է, որ չի կասկածել նկարահանման գովազդային բնույթի մասին և որ ռուսական ապրանքներ ինքը չի գնում։