9/59 ընտրատեղամասում ակնկալում են, որ ընտրողների հոսքը կավելանա
Գրողների միության շենքում տեղակայված թիվ 9/59 ընտրատեղամասում 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 74 ընտրող: Այս մասին Panorama.am-ին ասաց ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սամվել Ներսիսյանը:
Այս ընտրատեղամասում ընտրացուցակներով քվեարկողների թիվը 1651 է:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ընտրություններն ընդհանուր առմամբ ընթանում են նորմալ:
«Առավոտյան ժամերին մարդիկ ավելի պասիվ էին, բայց ընտրողների հոսքը ժամը 10:00-ից հետո ավելացել է: Ակնկալում ենք, որ հոսքը կավելանա: Ակնկալում ենք, որ մոտ 1000 մարդ կմասնակցի ընտրությանը»,- ասաց Սամվել Ներսիսյանը:
Նշենք, որ այս ընտրատեղամասում է քվեարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,76 տոկոսը
- 22/26-ում քվեարկությունը վերականգնված է
- 9/22. Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողները պասիվ են
- 22/26 տեղամասում 4-րդ համարի քվեաթերթիկները չկան. Armtimes
- 9/26-ում քվեարկեց նաև Արտաշես Գեղամյանը
- 7/18 ընտրատեղամասում 1434 ընտրողից արդեն քվեարկել է 28-ը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին