Շրջիկ արկղի միջոցով քվեարկության համար գրանցվել է 844 ընտրող
Բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվերակության օրն ինքնություն տեղամասային կենտրոններ ներկայանալու հնարավորություն չունեցող անձանց համար քվեարկության կազմակերպվում է շրջիկ արկղի միջոցով։
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քիչ առաջ ներկայացրեց, որ այս պահին տեղեկատվություն ենք ստացել թվով 39 բուժհաստատությունից, որոնք ներկայացրել են 844 գրանցված մասնակցի տվյալ։
Իսկ թե գրանցվածներից որքանն է մասնակցել ընտրության, դեռևս հայտնի չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին