Հավատում եմ, որ այս անգամ իմ ձայնը լսելի կլինի. Քաղաքացի
Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/47 տեղամասում, ուր այսօր առավոտյան քվեարկելու էր եկել ՀՀԿ պատգամավորության թեկնածու Վիգեն Սարգսյանը, ժամը 10։30-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 57 քաղաքացի։
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արսեն Մանվելյանը, ընտրատեղամասում գրանցված քաղաքացիների թիվը 1826 է։
«Մինչև ժամը 10։00 մասնակցությունը ցածր էր, սակայն Վիգեն Սարգսյանի քվեարկությունից հետո աշխուժություն նկատվեց։ Կարծում եմ՝ ժամը 12։00-ից հետո քվեարկության տեմպը կավելանա»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն անձամբ դեռ չի քվեարկել, իր քաղաքացիական պարտքը կկատարի օրվա ընթացքում։
Ընտրող մի երիտասարդ կին էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կյանքում առաջին անգամ է մասնակցում ընտրությունների։
«Մինչև հիմա ընտրությունների հանդեպ վստահություն չեմ ունեցել։ Սա առաջին անգամ է, որ մեծ սիրով վեր եմ կացել և առավոտ-շուտ եկել քվեարկության։ Հավատում եմ, որ այս անգամ իմ ձայնը լսելի կլինի»,- ասաց Վիկտորյա Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- 22/26-ում քվեարկությունը վերականգնված է
- «Ազգային վերածնունդը» ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի. Լ. Հարոյան
- 9/22. Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողները պասիվ են
- Այս ընտրությունը միջանկյալ փուլ է. Վարուժան Ավետիսյան
- Վիգեն Սարգսյան. Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել, տանը նստելն է
- 22/26 տեղամասում 4-րդ համարի քվեաթերթիկները չկան. Armtimes
- 8/24-ում մեկ ժամում քվեարկել է 53 մարդ
- Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն հունով. Տիգրան Մուկուչյան
- Քարոզարշավին որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել. ՀՀ ոստիկանապետ
- 9/26-ում քվեարկեց նաև Արտաշես Գեղամյանը
- 7/18 ընտրատեղամասում 1434 ընտրողից արդեն քվեարկել է 28-ը
- Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են