Մերկասառույց և մառախուղ՝ ավտոճանապարհներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը ֆուռերի և կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: