Տիգրան Ուրիխանյան. Գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ռեյտինգային կարգով թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանն ահազանգում է, որ իրեն տված քվեները գողացվել են։
Գողության մեջ մեղադրելու համար հիմք է ծառայել 4/40 ընտրատեղամասի տվյալները։ ԿԸՀ հրապարակած թվում ու կազմված արձանագրությունում դրանք տարբեր են։
«Ուշադրությու՜ն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։
Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ֊ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում ( 4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,-նշել է նա։
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, նրա օգտին քվեարկել է 1154 ընտրող։