ԱՄՆ-ը զենքի վաճառքում շարունակում է մնալ առաջինը, մինչ ՌԴ-ն բարձրացել է երկրորդ հորիզոնական
ԱՄՆ-ը շարունակում է մնալ համաշխարհային առաջատար զենքի վաճառքում, մինչ Ռուսաստանը բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ առաջ անցնելով Մեծ Բրիտանիային, քանի որ փորձում է արդիականացնել իր զինված ուժերը։ Այս մասին հայտնում է rferl-ը։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) դեկտեմբերի 10-ին հրապարակված իր ամենամյա զեկույցում հայտնել է, որ ամերիկյան ընկերությունների կողմից զենքի ու ռազմական ծառայությունների համակցված վաճառքը 2017թ.-ին բարձրացել է 2 տոկոսով՝ կազմելով 222.6մլրդ դոլար։ Ռուսաստանը դարձել է զենքի երկրորդ արտադրողը՝ 37.7մլրդ, որն աճել է 8.5 տոկոսով մեկ տարում։
Այս հաշվարկները կատարվել են աշխարհում 100 առաջատար ընկերությունների զուգակցված վաճառքի արդյունքում։ Այդ 100 ընկերություններից 42-ը ամերիկյան են, և միայն 10-ն է ռուսական։
Բրիտանիան շարունակել է մնալ Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր զենք վաճառողը՝ 35.7մլրդ դոլարով ու ունի 7 ընկերություն առաջատար 100-ի շարքում։ Զեկույցում նաև ասվում է Թուրքիայի զենքի վաճառքի աճի մասին ու նշվում, որ այն արտացոլում է Թուրքիայի նպատակները՝ զարգացնել իր զենքի արդյունաբերությունը՝ ապահովելու իր աճող պահանջներն ու դառնալու քիչ կախյալ օտարերկրյա մատակարարներից։
2017թ-ին զենքի ընդհանուր վաճառքը կազմել է 398.2մլրդ դոլար, որը 2.5 տոկոսով ավել է 2016-ի համեմատ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան