Այժմ դուք եք ու մարտահրավերները. Արփինե Հովհաննիսյան
ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկած լոռեցիներին, հաջողություն մաղթել խորհրդարանական մեծամասնությանը։ Նա այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ,
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է ։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ օգտին քվեարկած լոռեցիներին։ Չնայած Լոռու մարզում իմ դե ֆակտո ինքնաբացարկին, չնայած, որ կոչ էի արել քվեարկել գործընկերոջս օգտին, չնայած, որ որևէ աշխատանք չէի կատարել և մարզում ակնկալում էի ստանալ 0 ձայն, դուք միևնույն է ինձ աջակցություն ցույց տվեցիք։Դա ավելի քան պարտավորեցնող է։
Հ.Գ. Հաջողություն եմ մաղթում խորհրդարանական մեծամասնությանը` դե ֆակտո խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին։ Այժմ դուք եք ու մարտահրավերները։ Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայել այդ մարտահրավերներին։ Ձեր գիտելիքները, փորձը, պատրաստվածությունը տեսել է ողջ հանրությունը ու ձեզ տվել մանդատ։ Ամենայն անկեղծությամբ բարի երթ Ձեզ այդ խնդիրները լուծելու ճանապարհին: Մենք կհանդիպենք քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում։ Այն չի ուշանալու։
Խաղաղություն ու առաջընթաց մեր բոլորի հայրենիքին», -գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարը նոր է սկսվում, մենք սկսում ենք մեր պայքարի երկրորդ փուլը. Շարմազանով
- ՀՀԿ. Ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալներն չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք
- Հիմա էլ պնդում ենք, որ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Վահրամ Բաղդասարյան