Եգիպտոսում վիրաբույժն ու անեսթեզիոլոգը կռվել են վիրահատության ժամանակ
Եգիպտոսի շրջաններից մեկում վիրաբույժն ու անեսթեզիոլոգը կռվել են վիրահատարանում հենց վիրահատության ժամանակ:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրանք կեսարյան հատում են իրականացրել և վիճել են վիրահատական կանոնների կիրառման շուրջ: Անեսթեզիոլոգը հրաժարվել է աշխատել հաջորդ վիրահատության ժամանակ, ինչից հետո վիրաբույժը հարձակվել է գործընկերոջ վրա սուր գործիքով ու մի քանի վնասվածք հասցրել: Ոստիկանությունը ժամանակին միջամտել է:
Երկուսն էլ կանգնելու են վարչական գործերով դատախազի առջև, որը քննությունն է իրականցնելու և որոշի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան