Խաչանովը մոտենում է Տոփ-10-ին, առաջատարը Ջոկովիչն է
Դեկտեմբերի 12-ին հրապարակվել է ATP վարկանշային սանդղակը: Առաջին տասնյակում փոփոխություններ չկան: Սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է պահպանել աշխարհի թիվ մեկ ռակետի կոչումը, իսպանացի Ռաֆայել Նադալը երկրորդն է, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը եզրափակում է լավագույն եռյակը:
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շատ մոտ է լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելուն: Ներկայումս նա գտնվում է աղյուսակի 11-րդ տեղում:
1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 9045 միավոր
2. Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 7480
3. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 6420
4. Ալեքսանդր Զվերև (Գերմանիա)` 6385
5. Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա)` 5300
6. Քևին Անդերսոն (ՀԱՀ)` 4710
7. Մարին Չիլիչ (Խորվաթիա)` 4250
8. Դոմինիկ Տիմ (Ավստրիա)` 4095
9. Կեյ Նիշիկորի (Ճապոնիա)` 3590
10. Ջոն Իսներ (ԱՄՆ)` 3155
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները