Մահացել է Մաքսիմ Հակոբյանը
Մահացել է գործարար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Մաքսիմ Հակոբյանը։ Այս մասին հայտնել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:
«Ցավով տեղեկացա, որ 69-րդ տարում կյանքից հեռացել է Մաքսիմ Հակոբյանը: Մարդ, ընկեր և գործընկեր, նվիրյալ գործարար, ով տարիներ շարունակ իր աշխատանքով անգնահատելի ներդրում է ունեցել Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայացման ու զարգացման գործում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության առաջընթացին:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների և անձամբ իմ անունից խորապես վշտակցում եմ Մաքսիմ Հակեբյանի ընտանիքին և հարազատներին: Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը»,- գրել է Ա.Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան