Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ․ «Այս և նախորդ ընտրությունները նման էին գիշեր-ցերեկի»
«Որքան մեծ տարբերություն կարող է լինել 1,5 տարում երկրի քաղաքական մթնոլորտում ու իրականության մեջ»,-այսօր այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաութալան՝ընտրությունների դիտարկման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հաութալան, ով նաև դիտարկել է 2017թ․-ի ընտրություները, նշեց, որ վերջին ամիսներին Հայաստանը ԵՄ առաջնային օրակարգում է, իրականացվում է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության համար ճանապարհային քարտեզ է։ Այս ընտրությունները թեստ են ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման համար։
«Մենք ուրախ ենք դիտարկել մեծ փոփոխություններ ընտրական պրակտիկայում։ Իհարկե, վատ պրակտիկան մեկ գիշերվա մեջ չի վերանում, բայց ուրախ ենք, որ եղել են փոփոխություններ քրեական օրենսդրությունում, որոնք դրական ազդեցություն են ունենում։ Անհրաժեշտ են շարունակական ջանքեր»,-ասաց Հաութալան՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել։
Panorama.am-ի դիտարկմանը, որ տիկին Հաութալան թվիթերում գրառմամբ, այս ընտրությունները համեմատելով 2017թ․-ի ընտրությունների հետ, գրել էր, թե այն կարծեք «լինի գիշեր-ցերեկ» (Like night and day compared with 2017 elections) ու հարցին, թե արդյոք իսկապես այդպես է ու կարող է նշել մի քանի կոնկրետ օրինակներ, որոնք հանգեցրել են այդ եզրակացության, Հաութալան նշեց, որ այո, թվիթ է արել նախորդ գիշեր, սակայն քանի որ դեռևս մամուլի ասուլիսը չէր եղել, հեռացրել է այն թվիթերից։
«Ես կարող եմ հաստատել, ինչ-որ թվիթ էի արել։ Համեմատելով նախորդ ընտրություններում քվեարկողների ահաբեկումը, քվեների գնումները, միջամտությունները, մենք նման բաներ այս ընտրության ժամանակ չենք նկատել։ Այդ առումով, ես ուրախ եմ նշել, որ դա իսկապես իմ գնահատականի արդյունքն էր»,-ասաց Հեյդի Հաութալան։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին