Թուրքիայի Ռիզե նահանգի ոստիկանապետին աշխատասենյակում սպանել են
Զինված հարձակման արդյունքում սպանվել է Թուրքիայի Ռիզե նահանգի ոստիկանապետ Ալթուղ Վերդին։ Հարձակումը տեղի է ունեցել նրա աշխատասենյակում, գրում է «Ռաշա թդեյը»։
NTV հեռուստաալիքի տեղեկացմամբ, նախնական վարկածի հանաձայն, հարձակում գործած անձը ոստիկան է եղել։ Վերջինս Վերդիին խնդրել է թեթևացնել իր աշխատանքային գրաֆիկը, քանի որ ընդունվել է համալսարան։ Ենթադրվում է, որ Վերդին մերժել է նրան։
Եվս երկու ոստիկան վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հոկտեմբերին հաղորդվել էր, որ դանակով զինված դատապարտյալը, որը փախուստի էր դիմել, Ստամբուլում հարձակում էր գործել անցորդների վրա, ինչի արդյուքնում երկու մարդ էր վիրավորվել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ