Վիգեն Չալդրանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Panorama.am-ը տեղեկացավ մշակույթի նախարարությունից։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ից թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները գործադուլ են անում՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։
Նշենք, որ նա թատրոնի տնօրենն էր 2017 թվականի դեկտեմբերին։ Մինչև այս տարվա նոյեմբերի 28-ը նա նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Նոյեմբերի 28-ին նա գեղարվեստական ղեկավար էր նշանակել Սուրեն Շահվերդյանին, ով դեկտեմբերի 10-ին կրկին հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան
- Սուրեն Շահվերդյանը որոշել է հրաժարվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից
- Այնինչ Սուրեն Շահվերդյանին Համազգայինում չեն սպասում
- Համազգային թատրոնը կաթվածահար է. Լիլիթ Գալստյան
- Սուրեն Շահվերդյանը թող գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի. ՀՀ վաստակավոր արտիստ
- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը