Տնտեսություն 16:20 12/12/2018 Հայաստան

Ամերիաբանկի նորաբաց՝ «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ

Ամերիաբանկը շարունակաբար զարգացնում է իր թվային ծառայությունների շրջանակը և զուգահեռ ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող իր մասնաճյուղերի շարքը:
Այսօր Ամերիաբանկն իր հաճախորդների առջև բացեց «Նոր-Նորք» մասնաճյուղի դռները: Այն բանկի  վեցերորդ մասնաճյուղն է Երևանում, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով՝ շաբաթը 7 օր, ժամը 10:30-ից մինչև 21:15-ը: Նոր մասնաճյուղը գտնվում է Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն հասցեում:

«Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում մինչև 2019թ. մարտի 1-ը:

Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները՝  նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, նոր ֆիզիկական անձի  հաշիվ բացելու դեպքում մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ, Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում:

«Նոր-Նորք» մասնաճյուղի տարածքում  տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով  կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ:

Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն  Արման Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բանկային ծառայությունների ամբողջ սպեկտորը մատուցվելու է այս մասնաճյուղում, այն աշխատելու է երկարացված աշխատաժամանակով, այսինքն՝ բաց է լինելու և սպասարկելու է հաճախորդներին մինչև ժամը 21:15-ը, ինչը լավ հնարավորություն է բանկի հաճախորդների համար, որպեսզի սովորական աշխատանքային ժամերից հետո ևս կարողանան բանկային ծառայություններից օգտվել:

Արման Բարսեղյանը նշեց, որ մասնաճյուղում աշխատում է 15 մարդ, նախատեսվում է մեկ տարվա ընթացքում աշխատողների թիվը հասցնել 20-25-ի:

Նա նաև ասաց, որ Ամերիաբնակը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցն այնքան ժամանակ, քանի դեռ բանկի հաճախորդները դրա կարիքն ունեն: «2019 թ-ի սկզբին նախատեսում ենք Ամերիաբանկի մասնաճյուղ բացել Աբովյան քաղաքում, տարվա ընթացքում ևս երկու-երեք մասնաճյուղ կբացենք»,- նշեց Բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրենը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը կարևորելով բանկի մասնաճյուղի առկայությունը Նոր Նորքում՝ ընդգծեց, որ ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների հարմարավետ և արդյունավետ սպասարկման համար: «Մասնաճյուղի տեղն էլ շատ հարմար է, և Նոր Նորքի թաղամասի բնակիչները կարող են առանց Կենտրոն իջնելու օգտվել Ամերիաբանկի բոլոր ծառայություններից»,- ասաց նա:

ՀՀ կենտրոնական բանկ խորհրդի անդամ Օլեգ Աղասյան նույնպես կարևորեց  Նոր Նորքում Բանկի մասնաճյուղի բացումը: «Ուրախալի է, որ բանկերը կարողանում են աշխարհագրական բաշխվածությունը ընդլայնել, ինչը հնարավորություն  է տալիս հաճախորդներին ոչ միայն օգտվել բանկային ծառայություններից, այլև մրցակցության շնորհիվ ստանալ բարձր որակի ծառայություններ: Ամերիան ունիվերսալ  բանկ է, տրամադրում է լայնածավալ ծառայություններ, հուսով ենք, որ այս նոր մասնաճյուղի բացմամբ Բանկն էլ ավելի կզարգացնի իր կողմից տրամադրվող ծառայությունները, իսկ հաճախորդները կկարողանան իրենց ֆինանսական պահանջները որոշ չափով լուծել»,- ասաց Օլեգ Աղասյանը:

Նշենք, որ մասնաճյուղի բացմանը հրավիրված էին նաև Բանկի ֆեյսբուքյան էջում հայտարարված «Ի՞նչ, Ո՞րտեղ, Ե՞րբ» մրցույթի հաղթողները, որոնք ստացան մրցանակ Power Bank, ինչպես նաև որոշ ժամանակ առաջ Նոր-Նորքում մասնաճյուղ բացելու առաջարկով հանդես եկած հաճախորդներ, որոնք հատուկ հրավեր էին ստացել մասնակցելու մասնաճյուղի բացմանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 5-ը ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3...
Աղբյուր` Panorama.am
19:42
Պլանային ջրանջատում Արմավիրում՝ հուլիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:42
Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թվիթերը հեռացնում է «սև ցուցակ», «տեր» և «ստրուկ» տերմինները
Արևմուտքում ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում կոսմետիկայի ընկերությունները քսուքների և լոսյոնների անվանումներից հեռացնում է սպիտակեցնող և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Հարգանքի տուրք՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավստրալիայի ափերից մեկում տղամարդը մահացել է շնաձկների հարձակման հետևանքով
Ֆրեյզեր կղզու շրջանի Ավստրալիայի ափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով տղամարդը է մահացել, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Որոնք են քնելու համար ամենավտանգավոր դիրքերը
Քնի ժամանակ ոչ ճիշտ պառկելու դիրքը մեջքի  հիվանդությունների հիմնական պատճառն է։ Այս մասին  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արշավինը կարող է խաղալ «Բարսելոնայի» կազմում
«EFE»- ի լրագրող Խոսե Իգնասիո Օրտեգա Վասալոն խոսել է «Զենիթի» և «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու...
Աղբյուր` Panorama.am
17:09
Սատկել է աշխարհի ամենածեր կատուն
Անգլիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն `Ռաբլ մականվամբ, հայտնում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ կատուն 31 տարեկան էր:...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է
Հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը:
Աղբյուր` Panorama.am
16:53
Կորոնավիրուսը Իտալիային ծնելիության լուրջ անկում է խոստանում
COVID-19-ի  համաճարակի հետևանքով Իտալիայում պտղաբերության լուրջ անկում է սպասվում, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
16:48
Զորավարժությունների արդյունքների ամփոփում՝ Արցախում
Այսօր Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել   հունիսի 22- 26-ը անցկացված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները
Սիրիայում «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորումը հայտնել է, որ թուրքական ուժերը մեկ ամսվա ընթացքում առնվազն 14 անգամ Աֆրինի և...
Աղբյուր` Panorama.am
16:43
Տասնյակ ամերիկացի դիվանագետներ լքում են Սաուդյան Արաբիան
Ամերիկացի տասնյակ դիվանագետներ և նրանց ընտանիքները լքում են Սաուդյան Արաբիան՝ թագավորությունում կորոնավիրուսով վարակակիրների թվի կրուկ աճի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ջորջիո Արմանին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան
Իտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին և հանրահայտ խոհարար Ջինո Սորբիլոն Իտալիայում զբոսաշրջությունը վերսկսելու կապակցությամբ դարձել են ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Նուր Սուլթանում երկու շաբաթով դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը երկու շաբաթով կդադարեի գործել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}