Բեռլինի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Ժուլիետ Բինոշը
Ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշը գլխավորելու է Բեռլինի կինոփառատոնի ժյուրին, որը կայանալու է 2019 թվականի փետրվարի 7-17-ը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են փառատոնի մամուլի ծառայությունից։
«Դերասանուհին սերտորեն կապված է մեր փառատոնի հետ, և ես ուրախ եմ, որ նա վերադառանում է Բեռլինի այդքան պատվավոր դերով»,- ասել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսսլիկը։
Դերասանուհին ասել է. «Շնորհակալ եմ հրավերի համար։ Անհամբեր սպասում եմ ժյուրիի անդամների հետ հանդիպմանը»։
1997 թվականին Բինոշը Բեռլինի կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասանուհի «Անգլիացի հիվանդը» ֆիլմում մարմնավորած դերի համար։
Բեռլինի կինոփառաոնի հիմնական ծրագիրը դեռ չի հայտարարվել։ Միայն հայտնի է, որ փառատոնը բացվելու է ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով։
Նշենք, որ Բեռլինի առաջին կինոփառատոնը կայացել է 1951 թվականին։ Այժմ այն իր հեղինակությամբ Կաննի և Վենետիկի կինոփառատոնների շարքում է։ Փառատոնային ֆիլմերի ցուցադրությանն այցելում է ավելի քան 300 հազար մարդ, տարբեր ծրագրերում ներկայացվում է հարյուրավոր ֆիլմեր։ Փառատոնը մինչև 120-130 միլիոն եվրո եկամուտ է բերում քաղաքին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին