Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը
Մոսկվայում քննարկում է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրը։ Քնննարվում է երկու տարբերակ։ Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրի հուշարձանը՝ Կոսմոդամյան հատվածում, թե Զարյադե պուրակում։ Շառլ Ազնավուրի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Մոսկվայի երաժշտության միջազգային տանը Զամոսկվորեչիեում, եթե երգչի հուշարձանը տեղադրվի հաստատության բակում:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին ՌԴ-ում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը պատմել է, որ Մոսկվայի քաղաքային դումայում հավանության է արժանացել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու գաղափարը: Սակայն հուշարձանի վերջնական էսքիզը հաստատելու համար անհրաժեշտ է վերջնական որոշում կայացվի, թե որտեղ պետք է այն տեղադրվի։ Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից, հայ համայնքի միջոցներով:
«Ազնավուրը ողջ մանկությունն անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում այցելել Մոսկվա: Այդ հուշարձանը կդառնա ձգողության վայր և ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,- ասել է Ա. Արաբյանը։
Հիշեցնենք, որ 94-ամյա Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլյա Ազնավուրը պատմել է, թե ինչպես է շանսոնյեն 1988 թվականին մոբիլիզացրել համաշխարհային հանրությունը
- Ախալցխայի փողոցներից մեկն Ազնավուրի պատվին անվանափոխելու նպատակով դիմում է ներկայացվել
- Ստեփան Գիշյան հիմնադրամ. Բացվեց Շառլ Ազնավուրի անվան դասարանը
- Ազնավուրի դուստրը հրապարակել է հոր մահից առաջ վերջին նկարը
- Շառլ Ազնավուրի փողոց և պուրակ՝ Ախալքալաքում
- «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով կլինի հանրային քննարկում
- Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում՝ Ախալցխայում
- «Շառլ Ազնավուրը մահացել է, չեմ կարող ծնունդ անել». Ջիվան Գասպարյան
- Այց Ազնավուրի հայրենիք, ցեղասպանության հուշահամալիր․ միջազգային մամուլը ներկայացնում է Մակրոնների այցը Հայաստան
- Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
- Ազնավուրի երկրորդ կյանքն սկսվեց, և այդ կյանքը շարունակվելու է մինչև անվերջություն. ՀՀ նախագահ
- Մեր վերջին լուսանկարներից. Սեդա Ազնավուրը շանսոնյեի հետ նոր լուսանկար է հրապարակել
- Մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային
- Ամենաթանկ բանը, որ նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է. Նիկոլա Ազնավուր
- Նարեկ Հախնազարյան. Հոկտեմբերի բոլոր համերգները նվիրված կլինեն Ազնավուրի հիշատակին
- Կիևում ի հիշատակ Ազնավուրի հոգեհանգստյան կարգ է մատուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները