Ուկրաինայում ՌԴ-ի դեմ հավակնությունների նախապատրաստման հանձնաժողով են ստեղծել
Ուկրաինայի նախարարների կաբինետը Ռուսաստանի դեմ հավակնությունների հարցերով հանձնաժողով է ստեղծել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «112 Ուկրաինային»։
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն։
Հանձնաժողովի խնդիրն է «գրավյալ տարածքներում» քաղաքացիների իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրավական դիրքորոշումների հանրայնացումը, Ռուսաստանի դեմ հավակնությունների կոնսոլիդացման նախապատրաստությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կերչի նեղուցում հայտնի միջադեպը որակել էր «պատերազմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի կամրջին ռազմական տեխնիկա են նկատել
- Պորոշենկո. Կերչի նեղուցում տեղի ունեցածից հետո Կիևը Արևմուտքից սպասում է ոչ թե բառեր, այլ գործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին