Ստրասբուրգում Սենցովի ներկայացուցիչներին հանձնվել է Սախարովի անվան մրցանակը
Ստրասբուրգում Եվրախորհրդարանում այսօր տեղի է ունեցել Սախարովի անվան ամենամյա մրցանակի հանձնաման արարողությունը։ Այս տարի այն տրվել է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին, ով դատապարտված է Ռուսաստանում՝ ահաբեկչության համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, քանի որ նա անձամբ չէր կարող մասնակցել արարողությանը, դիպլոմը տրվել է նրա քույրիկն ու փաստաբանին։
Արարողության ժամանակ մի քանի պատգամավոր ձեռքներին պահել էին «Ազատեք Օլգա Սենցովին» գրությամբ պաստառներ։
Սախարովի մրցանակը Եվրոպական խորհրդարանի կողմից տրվում է ամեն տարի։ Այն հաստատվել է 1988թ․-ին, որը պարգևատրում է անձանց և կազմակերպություններին՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար, ովքեր ամբողջ աշխարհում մարդու իրավունքների համար օայքարում ունեն բացառիկ ներդրում։
Օգոստոսի վերջին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան առաջադրել է Սենցովին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա նշել է, որ ուկրաինացի ռեժիսորին բնորոշ է «հավատը ժողովրդավարությանը, պայքարի խաղաղ միջոցները և այլոց շահերին ուղղված գործողությունները»:
Ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող 42-ամյա Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի Ղրիմում, 2015 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Օլեգ Սենցովն արժանացել է Սախարովի անվան մրցանակի
- Փարիզը հացադուլ է անում Սենցովի հետ միասին
- Ուկրաինացի ռեժիսոր Սենցովն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի
- Վենետիկի կինոփառատոնի ժյուրին անհանգստություն է հայտնել ռեժիսոր Օլեգ Սենցովի ճակատագրի վերաբերյալ
- Գրող Սթիվեն Քինգը միացել է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի աջակիցներին
- Մոսկվայում դատարանը երկարաձգել է ուկրաինացի ռեժիսոր Սենցովի կալանքի ժամկետը