Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 3-ի
Դեկտեմբերի 11-ի եկեկոյան Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Ամանորյա տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է արդեն 3-ի, վիրավորվել են 12-ը, որից 6-ի վիճակը ծանր է։
Կենտրոնում կրակ բացելուց հետո ահաբեկիչը վիրավորվել է ոստիկանի կրակոցից, սակայն կարողացել է փախնել է ու մինչ այս պահը նրան չեն գտել։
Ոստիկանությունը պարզել է նրա ինքնությունը՝ նա 29-ամյա տղամարդ է ու հայտնի է եղել ոստիկանությանն ու, ըստ reuters-ի, ներառված է եղել Ֆրանսիայի Fiche S ցանկում, որոնք կասկածվում են որպես անվտանգության սպանալիք։ Այս ցանկում ընդգրկված է 26 հազար անձանցից 10 հազարը, ըստ տեղեկություններր, ծայրահեղականացված է։
Քաղաքն ամբողջությամբ փակված է, մարդկանց կոչ են անում տանից դուրս չգալ։ Ահաբեկչության պահին Ստրասբուրգում անցկացվում էր Եվրոպական խորհրդարանի նիստերը։ Ողջ գիշեր պատգամավորները, անձնակազմը, լրագրողները մնացել են պառլամենտի շենքում։
Քննարկման ժամանակ իմանալով տեղի ունեցածի մասին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին ասել է, որ «պատգամավորներին չեն վախեցնի» ու քննարկումը կշարունակվի։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան