Հասարակություն 12:50 14/12/2018 Հայաստան

Նորմալ տրանսպորտ պահանջելով. Թիվ 34 միկրոավտոբուսը կմտնի Հաղթանակ թաղամաս

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են հասարակական տրանսպորտի վատ աշխատանքի մասին։ Ծայրամասում ապրող բնակիչների համար քաղաքի կենտրոն, էլ չենք խոսում այլ ծայրամասեր հասնելը դարձել է գլխացավանք, մի քանի ժամ տևող գործ։

Շատերը տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով դադարեցրել են իրենց երեխաների պարապմունքները։

«Տղայիս շախմատի էի տանում, արդեն բավականին հաջողությունների էր հասել։ Բայց տրանսպորտի պատճառով էլ չեմ տանում։ 2-3 կմ հեռավորության վրա գտնվող Երրորդ մաս հասնելու ու տուն վերադառնալու համար մի քանի ժամ էինք կորցնում, մի քանի տրանսպորտ փոխում։ Շաբաթական 3-4 օր պարապմունքի էինք գնում, այդքան տաքսիով երթևեկելու հնարավորություն չունենք»,-Panorama.am-ին դժգոհությունը ներկայացրեց բնակիչներից մեկը։

Նույն պատճառով շատերը երեխաներին պարի, երգի, ատլետիկայի, կարատեի, լողի ու այլ խմբակներ չեն տանում։ Աշխատող բնակիչները ժամեր շարունակ անցկացնում են կանգառներում տրանսպորտին սպասելով։ Գալուց էլ նստել չի հաջողվում, լեփ-լեցուն են։

«Ստիպված հասնում ենք Բանգլադեշ,  հետո տաքսիով շարունակում ճանապարհը»,-ասում է բնակիչներից Սուսանան։ Թաղամասը մինչ այս սպասարկում էր երկու երթուղի՝ թիվ 23-ը միկրոավտոբուս է, թիվ 56-ը՝ ավտոբուս։  Վերջինը թաղամասից դուրս  ձախ թևն էր սպասարկում, դեպի Լենինգրադյան, Բարեկամություն, Կոմիտաս, Ավան։ Սակայն քչերն են, որ հաջողվել է ավտոբուսը տեսել։ Երթուղին սպասարկող 3-4 ավտոբուս կար ընդամենը։

23 երթուղային միկրոավտոբուսն էլ ուշ-ուշ է գալիս, երեկոյան ժամերին տեսնող չի լինում։ Ինչպես բնակիչներն են պնդում, վարորդները խցկված ուղևորներին փոխադրելուց պլանի գումարը շուտ են հավաքում, ևս մի քանի հազար դրամ իրենց գրպանն են դնում ու ժամը 19-ից հետո տուն գնում։

Վերջերս 56 համարի երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվել է աշխատելուց։ Դրանից հետո թաղամաս էր մտնում թիվ 75 համարի միկրոավտոբուսը։ Այն գալիս էր Երիտասարդականից,  անցնում Մաշտոցի պողոտայով, Խորենացի խաչմերուկից կրկնում  թիվ 23-ի երթուղին։ Թաղամաս 75 համարի մուտքն ուրախացրել էր բնակիչներին, հատկապես ուսանողներին։ Սակայն դրանից տխրում են 23-ի վարորդներն ու գործադուլ անում։ Գործադուլի հաջորդ օրը 75 համարի երթուղին այլևս թաղամաս չի մտնում։

Panorama.am-ը քաղաքապետարանին հարցեր ուղղեց՝ հասկանալու, թե ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ քմահաճ ու երեկոյան ժամերին չաշխատող վարորդները կարող են որոշել, թե որ միկրովատոբուսը ո՞ր թաղամասը կարող է սպասարկել կամ չսպասարկել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու թաղամասի բնակիչների խնդրի լուծման համար։

Քաղաքապետարանից նախ հաստատեցին. «Հաղթանակ թաղամասը սպասարկող ավտոբուսային հ.56 երթուղու աշխատանքը դադարեցվել է երթուղին շահագործող կազմակերպության կողմից դրա սպասարկումից հրաժարվելու պատճառով, որի արդյունքում վատթարացել է թաղամասի բնակիչների տրանսպորտային սպասարկման վիճակը»։

Ինչ վերաբերում է 75-ին, ապա ըստ քաղաքապետարանի, միկրոավտոբուսային հ.75 երթուղին իր նախաձեռնությամբ է մտել Հաղթանակ թաղամաս և քանի որ այդ երթուղու ուղեգիծը թաղամասից մինչև Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց խաչմերուկ ամբողջությամբ կրկնում է միկրոավտոբուսային հ.23 երթուղու ուղեգծին, տեղի է տվել նշված երթուղին սպասարկող կազմակերպության դժգոհությանը, որը ժամանակավորապես դադարեցրել է երթուղու աշխատանքը:

«Այդ իսկ պատճառով, մեր կողմից դադարեցվել է միկրոավտոբուսային հ.75 երթուղու աշխատանքը Հաղթանակ թաղամասում, իսկ բնակիչների սպասարկումը բարելավելու նպատակով, ավտոբուսային հ.56 երթուղու փոխարեն, միկրոավտոբուսային հ.34 երթուղու ուղեգիծը երկարացվել է մինչև Հաղթանակ թաղամաս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երթուղին հիմնականում կրկնում է ավտոբուսային հ.56 երթուղուն՝ ՀԱԹ-ով, Լենինգրադյան, Կիևյան փողոցներով, Կոմիտասի պողոտայով մինչև Զեյթուն թաղամաս (Ալմաստ գործարանի մոտ):

Միաժամանակ հանձնարարվել է միկրոավտոբուսային հ.հ.23 և 34 երթուղիները սպասարկող ընկերությանը՝ ապահովելու Հաղթանակ թաղամասի բնակիչների կանոնավոր սպասարկումը, այդ թվում երեկոյան ժամերին»,-հայտնեցին քաղաքապետարանից։

Հանձնարարությունը՝ հանձնարարություն, բայց լավ կլինի, որ քաղաքապետարանն իր նախաձեռնությամբ հետևի, թե ինչպես են  դրան վերաբերում գծատերերն ու վարորդները։ Մեկ անգամ չէ, որ հանձնարարություն է եղել, խնդիրը լուծելու խոստում է եղել, այն համարել են լուծված, ձեռք են սեղմել, հետո լսվել է պայթյունի ձայնը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}