Իշխան Ալբեր II-րդն ու իշխանուհի Շառլինը ներկայացրել են իրենց ամանորյա բացիկը
Մոնտե Կառլոյում՝ Կարմիր Խաչի կենտրոնակայանում, ամանորյա նվերներ են հանձնել կազմակերպության տարեց անդամներին: Ձմեռ պապի և Ձյունանուշի դերում հանդես են եկել Մոնակոյի իշխան Ալբեր II-րդն ու իշխանուհի Շառլինը, գրում է HELLO պարբերականը:
Շառլինն ու Ալբերը ակտիվորեն աջակցում են բարեգործական կազմակերպությանն ու այնտեղ տեղի ունեցող բազմաթիվ նախաձեռնություններին, այդ թվում՝Կարմիր խաչի պարահանդեսին: Իր պատմությունն այս միջոցառումը սկսում է 1948-ից, երբ Լուի 2-րդ իշխանը Մոնակոյում ստեղծեց Կարմիր խաչ կազմակերպությունը։ Այդ ժամանակից ի վեր՝ յուրաքանչյուր տարի միևնույն վայրում՝ Salle des Etoiles սրահում, հավաքվում են ամենահեղինակավոր հյուրերը՝ իշխանական ընտանիքի գլխավորությամբ։
Երեկ՝ եղևնու մոտ, իշխանական զույգը նվերներ է տվել կազմակերպության տարեցներին: Ամանորյա նվերների պայուսակում եղել են նաև Ալբերի և Շառլենի տոնական բացիկները: Տոնական բացիկում պատկերված են նրանց երկվորյակ երեխաները՝ 4-ամյա արքայազն Ժակն ու արքայադուստր Գաբրիելան:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում