Արամ Սարգսյան. Հասկանում ես, թե որտեղ ես հայտնվել իրականում
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է երեկ Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց կուսակցության կողմից կազմակերպված բողոքի ակցիային ու դրա չլուսաբանմանը։
«Երբ կնոջը ծեծելով սպանում է ռազմավարական գործընկերոջդ հարբած զինվորականը, ու դրա դեմ բողոքի ակցիային չի անրադառնում երկրիդ որևէ հեռուստաընկերություն, այդ ժամանակ ես հասկանում, թե որտեղ ես հայտնվել իրականում։
Հետո էլ զարմանում ենք, թե մեզանում ինչու անկախության օրը տոն չի դառնում։
Հ.Գ. Եթե նախկին ոչ լիգիտիմ իշխանության օրոք նման պահվածքը մեկնաբանելի էր, հիմա ուղղակի անհասկանալի է....»,-գրել է Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ երեկ «Հանրապետություն» կուսակցությունը լուռ բողոքի ակցիա է իրականացրել Ռուսաստանի դեսպանության դիմաց: Բողոքի պատճառ է հանդիսացել ռուս զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանությունը։
Ցուցարարները պաստառ էին պարզել, որի վրա գրված էր. «Մի լակիր, մի խփիր կանանց»։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա դեսպանատան դիմաց. «Մի լակիր, մի խփիր կանանց»
- Լևոն Բարսեղյանն առաջարկում է գյումրեցիներին զենք կրելու իրավունք տալ
- Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքում է Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան մասին հրապարակումներին