Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն, ովքեր պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը, այսօր կրկին ակցիա են իրականացրել։ Նրանք Երևանից դեպի Էջմիածին ավտոերթ են կազմակերպել: Ակցիայի մասնակիցները փորձել են մտնել Մայր Աթոռի տարածք։ Այդ ժամանակ ակցիայի մասնակիցների և Մայր Աթոռի մոտ հավաքված մարդկանց միջև ընդհարում է տեղի ունեցել։ Հավաքվածները ձվեր են շպրտել ակցիայի մասնակիցների մեքենաների ուղղությամբ։ Նախաձեռնության անդամներն ասում են, որ իրենց վրա նաև թրիքաջուր են լցրել։ Այնուհետև ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:
Տարածքում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։
Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արդեն մի քանի ամիս է պարբերաբար ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Գարեգին 2-րդի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսի անձի պաշտպանության օրինագծում քաղաքական շահարկման տարրերն ակնհայտ էին. կրոնագետ
- Եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց
- «Թաւշեայ փայտիկով ընդմի՛շտ հեռացուցէք մեր եկեղեցին տկարացնել փորձող միջամտութիւնները». Բաց նամակ վարչապետին
- Տեր Վահրամ. Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները ներխուժել են Դիվանատան շենք
- Կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել
- Կաթողիկոսը ցույցի մասնակիցներին հրավիրել է Սուրբ Էջմիածին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին