Հայաստանի տնտեսության աճի համար կարևոր է էլեկտրաէներգիայի հուսալի բաշխիչ ցանցի առկայությունը. ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արեւմտյան Ասիայի, Մասնավոր հատվածի գործառնական և Կայուն զարգացման, կլիմայական փոփոխությունների բաժինների ղեկավարները Մանիլայում բացել են ԱԶԲ-ի՝ մեկ ընդհանուր խորագրի ներքո կազմակերպված համատեղ միջոցառումը: Հայաստանից միջոցառմանը մասնակցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»
ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի ընթացքը, անդրադարձավ դրա կարևորությանը, ինչպես նաև ներկայացրել է ընկերության զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար:
ՀԷՑ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա հատուկ շեշտել է ԱԶԲ-ի և մյուս միջազգային ներդրումային ֆինանսական կառույցների դերը և այն առանցքային պայմանները, որոնք իրենց մեծ դերակատարումն ունեն էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ և հուսալի բաշխիչ ցանց ունենալու գործում՝ նպաստելով երկրի տնտեսական աճին:
«Մենք ներկայացրեցինք Հայաստանը, էներգետիկ շուկայի կառուցվածքը, և, իհարկե, 2015թ. ի վեր՝ ընկերության կառավարումը ստանձնելուց հետո կատարված աշխատանքի արդյունքները, մեր առջև ծառացած մարտահրավերները, 10-ամյա ներդրումային ծրագիրը և առաջիկա տարիների զարգացման տեսլականը: Չափազանց կարևոր էր նաև ԱԶԲ-ի հետ փորձի փոխանակումը», - այս մասին նշել է Կ.Հարությունյանը:
ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյանն էլ նշել է. «Հայաստանի տնտեսության աճի համար կարևոր է էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ և հուսալի բաշխիչ ցանցի առկայությունը: ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարևորագույն խնդիրներն ու նպատակները։ Մեր համագործակցությունը կաջակցի ՀԷՑ-ին ներդրումային ծրագրի իրականացման հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում