Յութուբի պատմության մեջ «ամենաատելի» տեսանյութը
«YouTube Rewind» սերիայի 2018 թվականի տեսահոլովակը մեկ շաբաթում հավաքել է 10 միլիոն «դիսլայք»։ Դա վիդեոհոսթինգի նոր հակառեկորդն է։ Տեսահոլովակը թողարկվել է դեկտեմբերի 6-ին։
iz.ru-ն գրում է, որ նախնական գաղափարն այն էր, որ ծառայողական թիմը YouTube Rewind հավաքվեն հայտնի մեմեր, անհատականություններ և տեսահոլովակներ, որոնք անցնող տարվա ընթացքում օգտատերերի կողմից շատ են քննարկվել։ Այս տարվա տեսահոլովակում հիշատակվում է հարավկորեական K-pop երաժշտական ժանրը, հանրահայտ խոհարարական բլոգները, Kiki-չելենջ ֆլեշմոբերը, տիեզերք արձակված Tesla-ի ավտոմեքենան, ֆուտբոլը և ֆեմինիզմը:
«Այդ տեսանյութն ավելի շատ նման է բաժնետերերի առջև ներկայացվող զեկույցի, քան տարվա ամփոփման»,- գրել են մեկնաբաններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ