Վիկտոր Ցոյի իրերն աճուրդում չեն վաճառվել
Ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի նամակը կնոջը՝ Մարիաննային, նաև Ցոյի ուսանողական քարտի լուսանկար, «45» դեբյուտային ալբոմի նկարը աճուրդում գնորդներ չեն գտել։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, «Լինֆոնդ» աճուրդային տնից հայտնել են, որ աճուրդում Ցոյի իրերը չեն վաճառվել, բայց աճուրդից հետո հաճախորդներից մեկից առաջարկություն են ստանալ՝ գնել Ցոյի իրերը մոտ 20 տոկոսով էժան։ Այժմ բանակցություններ են ընթանում։
Նշենք, որ Ցոյը նամակը գրել է 1990 թվականի հունիսին: Այն գնահատվել է 1,5 մլն ռուբլի, իսկ ուսանողական քարտը՝ 50 հազար ռուբլի: