Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը
Աշխարհում ամենահայտնի տեսարժան վայրը Հռոմի Կոլիզեումն է: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնում է TripAdviso-ը, որը հարցում է անցկացրել կայքի օգտատերերի շրջանում։
Ցուցակի երկրորդ տեղում է ևս մեկ իտալական տեսարժան վայր՝ Հռոմում Վատիկանի թանգարանը։ Լավագույն եռյակն ամփոփում է Նյու Յորքում Ազատության արձանը։
Լավագույն հնգյակում է նաև ֆրանսիական Լուվրը և Էֆելյան աշտարակը։
Ցուցակում ընդգրկվել է նաև Բարսելոնայի նշանավոր Սուրբ ընտանիքի (Սագրադա Ֆամիլիա) տաճարը, Սան Ֆրանցիսկոյում «Ոսկե Դարպասներ» կամուրջը՝ նեղուցի վրա, Մեծ Բրիտանիայում Սթոունհենջը, Ֆրանսիայում Վերսալի պալատը, Վենետիկի ամենահայտնի Մեծ ջրանցքը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ