Բողոքող ջավախքցիները հանդիպել են Հայաստանի ոստիկանապետին
Ջավախքցի ցուցարարներից բաղկացած հինգ հոգանոց խմբին այսօր Երևանում ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու նրա տեղակալը:
Դեկտեմբերի 14-ին հայ-վրացական սահմանի Նինոծմինդա-Բավրա անցակետի մոտ ջավախքցիները միջպետական ճանապարհն էին փակել: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:
Jnews-ի հետ հեռախոսազրույցում Անդրանիկ Ղարսլյանը, ով նույնպես մասնակցել է ՀՀ ոստիկանապետի հետ հանդիպմանն ասել է. «Մենք արդեն հանդիպում ենք ունցել Հ այաստանի ոստիկանապետի հետ: Հանդիպումն անցավ շատ դրական մթնոլորտում և Հայաստանի նոր իշխանությունները ամեն ինչ կանեն առկա խնդիրները լուծելու համար: Խոստացան ստեղծված խնդիրը խորքային ուսումնասիրել և երկուշաբթի մեզ պատասխան տալ»:
Ջավախքցի երիտասարդները, որոշել են վերադառնալ և ձեռք բերված պայմանավորվածությունը ներկայացնել երեկ հայ-վրացական սահմանը փակած մարդկանց: Նրանք կսպասեն մինչև երկուշաբթի և եթե խնդրին լուծում չտրվի կհանդիպեն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ջավախքցի երիտասարդների խոսքով, այս պահին մոտավոր 10 ջավախքցի բերման ենթարկված կա Հայաստանի ոստիկանության քննչական մարմիններում, 300-ից ավելի հետախուզման մեջ են գտնվում:
Խնդիրն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կամ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կամ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան