Պորոշենկոյի եկամուտը 2018 թվականին աճել է գրեթե 12 անգամ
Ուկրաինայի նախագահ և Roshen հրուշակեղենի կորպորացիայի սեականատեր Պյոտր Պորոշենկոն հայտարարագրել է 186,7 մլն գրիվեն (6,7 մլն դոլար) եկամուտ, ինչը 11.5 անգամ ավելի է, քան 2017 թվականին։
Ուկրաինական լրատվամիջոցներին վկայակոչելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ 2018-ին Պորոշենկոն բողոքել է, թե իր կյանքը որպես պետություն ղեկավար շաքար չի եղել, իսկ անձնական ունեցվածքը նախագահության տարիներին զգալիորեն նվազել է։ Եվ հայտարարել է, որ երբ իրեն նախագահ են ընտրել 2014 թվականին, իր ունեցվածքն ավելի շատ է եղել, քանի հիմա։
Սակայն, հայտարարագրերի միասնական ռեգիստրի տվյալների համաձայն Պորոշենկոյի եկամուտներն այս տարի աճել են գրեթե 12 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին