Տնտեսություն 16:28 17/12/2018 Հայաստան

Ներդրումային և գործարար միջավայրի բարելավման նպատակով Հայաստանում ներդրվում է «eRegulations» գործիքը

Բիզնես Արմենիա հիմնադրամն իրականացնում է բիզնեսի ընթացակարգերի պարզեցման՝ «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագիրը, որն իրականացվում է Ավստրիական Զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում Հայաստանում ներդրվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքը և արդեն պարզեցվում են մի շարք ընթացակարգեր։

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Բիզնես Արմենիա հիմնադրամի Ինստիտուցիոնալ հարաբերությունների մասնագետ Բելլա Մանուկյանն ասաց, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրվել է eRegulations գործիքը, որը շուտով հասանելի կդառնա գործարարների և օտարերկրյա ներդրողների համար։ Գործիքը հասանելի է http://armenia.eregulations.org/ կայքում, որտեղ ներկա պահին ներկայացված են ներդրումների հետ կապված 6 ընթացակարգեր։

Նրա խոսքով՝ Հայաստան այցի շրջանակում արտերկրյա փորձագետները դասընթացներ են անցկացրել Բիզնես Արմենիայի մասնագետների համար՝ գործիքի ներդրման և կիրառման վերաբերյալ։ Այժմ Բիզնես Արմենիայի մասնագետներն ինքնուրույն կառավարում են համակարգը և հրապարակում նոր ընթացակարգեր։ 

Հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում, և ինչի համար է նախատեսված «eRegulations» գործիքը, Բելլա Մանուկյանն ասաց, որ ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել երկրի ներդրումային և գործարար միջավայրը, հանգեցնելով Հայաստանի մրցունակության ամրապնդմանը:

«Համակարգն արդեն իսկ ներդրվել է ավելի քան 30 երկրներում և օգտագործվում է որպես մատչելի միջոց մի շարք վարչարարական գործընթացներ հեշտացնելու նպատակով։ Համակարգը նաև կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Այս հարթակի միջոցով օտարերկրյա ներդրողն առանց Հայաստան այցելելու կարող է ամբողջական տեղեկություն ստանալ երկրում բիզնես սկսելու և ծավալելու վերաբերյալ։ Օրինակ, բիզնեսի գրանցման գործընթացի համար հնարավոր է հստակ տեսնել, թե քանի քայլ է իրենից ենթադրում տվյալ գործընթացը, որոնք են շահագրգիռ մարմինները, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ և նույնիսկ ինչ տեսք ունեն դրանք, սպասվող արդյունքը, ծախսը և տևողությունը։ Այստեղ նույնիսկ նշվում է, թե որ կառույցում հերթը միջինում որքան ժամանակ է խլում, հրապարակված է նույնիսկ այն աշխատակցի լուսանկարը, որը պետք է ընդունի փաստաթղթերը»,- ընդգծեց նա: 

Բելլա Մանուկյանը հայտնեց, որ ներկայում պարզեցված ձևաչափով ներկայացված են բիզնեսի գրանցումը (անհատ ձեռներեց, ՍՊԸ, ԲԲԸ, ՓԲԸ), մշտական և ժամանակավոր կացության կարգավիճակի ձեռքբերման և միջազգային օտարերկրյա կազմակերպության մասնաճյուղի գրանցման ընթացակարգերը։ Ապագայում հասանելի կդառնան՝ մտավոր սեփականության գրանցումը, անշարժ գույքի վաճառքն ու վարձակալությունը, Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելը, ծագման հավաստագրի ստացումը, կառուցապատման թույլտվության ստացումը, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցողների հետ բաժանորդային պայմանագրերի կնքումը։

«Ընթացակարգերի պատկերավոր և քայլ առ քայլ ներկայացումն ինքնին համարվում է գործընթացի պարզեցում։ Հարթակի միջոցով օգտատերերը կարող են նաև իրենց բողոքներն ու առաջարկությունները ներկայացնել առցանց»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ինչու՞ են պարզեցվում միայն այս ընթացակարգերը և ոչ թե բիզնեսին առնչվող ցանկացած ընթացակարգ, Հիմնադրամի Ինստիտուցիոնալ հարաբերությունների մասնագետն ասաց՝  կոնկրետ որ ընթացակարգը պարզեցվի, որոշվել է Բիզնես Արմենիայի ներդրումների աջակցության խմբի առօրյա աշխատանքի արդյունքում։ Դրանք, ըստ նրա,  ընտրվել են գործարարների հարցումների հիման վրա և այս պահի դրությամբ առանձնացվել 12 ընթացակարգեր, որոնք առաջիկայում կլրացվեն հարթակում. «Միաժամանակ, հարկ է նշել, որ ներկայացվող ընթացակարգերի քանակի վրա համակարգը սահմանափակում չունի»:

Նա նաև ասաց, որ «eRegulations» համակարգի ներդրումը փուլային է, այսինքն՝ յուրաքանչյուր ընթացակարգի մշակումից և շահագրգիռ գերատեսչության կողմից հաստատվելուց հետո այն հասանելի է դառնում ներդրողների և գործարարների համար։

Հարցին՝ որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ համակարգն արդյունավետ կլինի և թե արդյոք կարո՞ղ է լիարժեքորեն նպաստել բիզնեսի գործը հեշտացնելուն, Բելլա Մանուկյանը պատասխանեց. «Ինչպես արդեն նշեցի, այս գործիքը հաջող կերպով ներդրվել և օգտագործվում է ավելի քան 30 երկրներում։ Իսկ Հայաստանում այն առաջինն է, որ այսքան մանրամասնությամբ ներկայացնում է կարևոր ընթացակարգեր գործարարի տեսանկյունից։ Իսկ արդյունավետության մասին խոսելիս, կընդգծեի, որ հոկտեմբերի 24-ին Շվեյցարիայում տեղի ունեցած Համաշխարհային ներդրումային համաժողովի ընթացքում բիզնեսի գրանցումը դյուրինացնելու իր ջանքերի համար Հայաստանը ՄԱԿ կողմից պարգևատրվեց «Ձեռնարկությունների գլոբալ գրանցման» հավաստագրով։ Բիզնեսի գլոբալ գրանցման https://ger.co հարթակում Հայաստանն ունի 10/10 միավոր և առաջատար է 130 երկրների շարքում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}