Ընտրել են «Միսս Տիեզերք»-2018-ին
«Միսս տիեզերք» 67-րդ միջազգային գեղեցկության մրցույթի հաղթողը դարձել է Ֆիլիպիններից մասնակից Կատրիոնա Գրեյը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հաղթողին թագը հանձնել է 2017 թվականի հաղթողը՝ Հարավային Աֆրիկայից Դեմի-Լի Նել-Պիտերսը։
Ռիա նովոստին գրում է, որ Կատրիոնա Գրեյը 24 տարեկան է, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերով է զբաղվում Love Yourself կազմակերպությունում և որպես կամավոր աշխատում է Young Focus ոչ առևտրային կազմակերպությունում։
Երկրորդ տեղում է Վենեսուելայի ներկայացուցիչ Ստեֆանի Գուտերրեսը։
Մրցույթը կայացել է Բանգկոկում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ