Պորոշենկոն կոչ է արել Ուկրաինայում խաղաղության հասնել հինգ տարվա ընթացքում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում խաղաղության պետք է հասնել հինգ տարվա ընթացքում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստիին»։
«Հաջորդ հինգ տարիների ընթացքում պետք է երեք կարևոր բան անել՝ Ուկրաինայի շահերից բխող խաղաղության հասնել, երկրորդ՝ հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հետևանքները, երրորդ՝ կենսամակարդակի աճ ապահովել»,- ասել է նա։
Պորոշենկոն նաև նշել է, որ առաջիկա հինգ տարում պետք է հասնել այն չափորոշիչներին, որոնք թույլ կտան մուտք գործել Եվրամիություն և ՆԱՏՕ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին