Պուտինը ցանկանում է վերահսկել Ռուսաստանում ժողովրդականություն հավաքող ռեփը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստացած է երիտասարդների շրջանում ռեփի աճող տարածվածությամբ։ ՌԴ նախագահը ցանկանում է, որ մշակութային գործիչները ստեղծեն վերահսկման միջոցներ, այլ ոչ թե արգելեն այն։ Այս մասին գրում է euronews-ը։
«Եթե հնարավոր չէ կանգնեցնել, ապա մենք պետք է առաջնորդենք ու ուղղորդենք այն»,-ասել է Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում մշակութային գործիչների հետ հանդիպմմանը։
Պուտինը նշել է, որ ռեփն արգելելու փորձերը հակառակ ազդեցություն կունենան ու ավելի կբարձրացնեն դրա ժողովրդականությունը։ ՌԴ նախագահն ասել է, որ ռեփը հիմնված է 3 սյուների վրա՝ սեքս, թմրանյութեր ու բողոք։ Նա առավել մտահոգ է թմրանյութերի հարցով, քանի որ «այն տանում է դեպի ազգի դեգրադացիայի»։
Պուտինի այս մեկնաբանությունները հետևեցին ՌԴ-ում հայտնի ռեփեր Հասկիի կարճ ժամանակով ձերբակալմանը, որը նմանեցվում է խոհրդային ժամանակաշրջանի գրաքննության հետ։