«Սասնա Ծռեր»-ն արձագանքել է Լավրովի հայտարարությանը
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանը։
Հաղորդագրության մեջ ասված է. «Խիստ տարակուսելի է, թե ինչպես կարող է ինքնիշխան պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության, հետ կնքել մի պայմանագիր, որն այդ պետության պահանջով պարտավորվում է երաշխավորել, որ իր տարածքում.
1. չեն լինելու մեկ ուրիշ օտարերկրյա պետության զինծառայողներ,
2. այդ մեկ ուրիշ օտարերկրյա պետության մասնակցությամբ իրականացվող գործունեությունը թափանցիկ է լինելու Ռուսաստանի Դաշնության համար:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է թափանցիկ լինի գերիշխան հայ ժողովրդի համար և պարզաբանում ներկայացնի մեր պետության ինքնիշխանությունը առնվազն կասկածի տակ դնող թափանցիկության երաշխիքների պահանջներ պարունակող նմանօրինակ պայմանագիր կնքելու իրավաչափության և մեր ազգային շահերին դրա համապատասխանության վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ