Ստալինի հեռախոսագիրքը վաճառվել է
Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի հեռախոսագիրքը՝ կառավարության ավտոմատ հեռախոսակայանի բաժանորդների հեռախոսահամարներով, աճուրդում վաճառվել է։ Լոտի նախնական գինը եղել է 30 հազար ռուբլի, վաճառվել է 3 միլիոնով։ ՏԱՍՍ-ին հայտնել է «Լիտֆոնդ» աճուրդային հիմնադրամի ղեկավարը։
Հեռախոսագիրքը հրատարակվել է 1950 թվականին։ Այն պահվել է Ստալինի մերձավորներից մեկի մոտ։ Գրքում հավաքված են եղել բոլորի հեռախոսահամարները՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաներից, առաջնորդների առանձնատներից և ավատվում է պոլիտբյուրոյի բոլոր անդամների և օգնականների համարներով։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները