Թմրավաճառը մարիհուանան տեղափոխել է Ռոնալդուի նկարով փաթեթներում
Մարսելի ոստիկանները բռնագրավել են կես կիլոգրամ մարիհուանա, որը եղել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի նկարով փաթեթներում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գտածոի քաշը 517 գրամ է: Բացի այդ, ոստիկանները թմրավաճառի բնակարանում 50 գրամ կոկաին են գտել: Կասկածյալին կալանավորել են, դատը հունվարին է:
Մայիսին հաղորդվել էր Pusher՝ թմրավաճառ մակագրությամբ շապիկով իտալացի թմրավաճառի ձերբակալության մասին: Ոստիկաններն ուշադրություն էին դարձրել նրա անհանգիստ վարքի ու մեքենայից հաշիշի ուժեղ հոտի վրա: Բեռնախցիկում հայտնաբերել էին 350 գրամ մարիհուանա և 130 գրամ հաշիշ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը