Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում չի սատարել Ղրիմի հարցով բանաձևին. «Կորրեսպոնդենտ.նետ»
ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցչությունը հայտնել է, թե ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում որ 19 երկրները չեն սատարել «Ղրիմի ինքնավար հանրապետության, Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ռազմականացման խնդիրը» բանաձրին։ Այս մասին գրում է «Կորրեսպոնդենտ.նետ»-ը։
Այսպես, Կիևի նախաձեռնությանը դեմ են եղել Ռուսաստանը, Բելառուսը, Սերբիան, Հայաստանը, Բոլիվիան, Բուրունդին, Կամբոջան, Կուբան, Չինաստանը, Իրանը, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Հարավային Սուդանը, Սուդանը, Սիրիան, Ուզբեկստանը, Վենեսուելան և Զիմբաբվեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հավանության էր արժանացրել Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ռազմականացման խնդրի մասին բանաձևը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ էր արտահայտվել 66 երկիր։
Բանաձևը, մասնավորապես, Ռուսաստանի կոչ է անում զինված ուժերը դուրս բերել Ղրիմից և ազատ արձակել Կերչի նեղուցի միջադեպի ժամանակ ձերբակալված նավաստիներին։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկո. Կերչի նեղուցում տեղի ունեցածից հետո Կիևը Արևմուտքից սպասում է ոչ թե բառեր, այլ գործողություններ
- Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիներին տեղափոխում են Մոսկվայի կալանքի կենտրոններ
- Թրամփին «դուր չի եկել» Կերչի նեղուցում Ռուսաստանի կողմից ուկրաինական նավերի բռնագրավումը
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան