Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների պետք է սպասել ևս 200 տարի
Որպեսզի հասնեն տղամարդկանց և կանանց իսկական հավասարության, ներառյալ աշխատավարձը, անհրաժեշտ է ևս 200 տարի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գենդերային խզման գլոբալ զեկույց 2018-ին»։
Քաղաքականության, առողջապահության և կրթության բնագավառներում գենդերային անհավաարության վիճակը մեկ տարում բարելավվել է ընդամենը 0,1 տոկոսով, ինչը նշանակում է, որ հավասարության հասնելու համար կպահանջվի 108 տարի: Սակայն տնտեսական հնարավորությունների տարբերությունը ամենախնդրահարույց բնագավառն է:
«Գենդերային անհավասարությունը դա ամբողջ աշխարհում իրականություն է, և դա մենք տեսնում ենք կանանց կյանքի բոլոր բնագավառներում»,- ասել է ՄԱԿ կանանց հարցերով տարածաշրջանային տնօրենը։ Նա նշել է, որ «202 տարին չափազանց երկար է տնտեսական արդարության հաար»։
Գլոբալ վարկանշային աղյուսակում արդեն 10 տարի առաջին տեղում Իսլանդիան է՝ լիարժեք հավասարության հասնելու համար հաղթահարել է 85.8 տոկոս, այնուհետև Նորվեգիան է, Շվեդիան և Ֆինլանդիան։
Նվազագույն առաջընթացով երկրները գտնվում են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ Սաուդյան Արաբիա, Իրան, Չադ, Սիրիա, Իրաք, Պակիստան և Եմեն։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Աշխատանքի շուկայում պահպանվում է գենդերային անհավասարությունը
- Մերկելը գենդերային հավասարության ոլորտում պարգևի է արժանացել
- ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց Հայաստանի գյուղական համայնքներում առկա գենդերային անհավասարության մասին
- Oxfam. Տնտեսության մեջ գենդերային անհավասարությունը տարեկան արժենում է 9 տրիլիոն դոլարի վնաս
- Կանադայում օրհներգը հնարավոր է փոխվի՝ հանուն գենդերային հավասարության
- «Հայաստանում գենդերային անջրպետը աշխատանքային տնտեսական առումով կազմում է 35,9 տոկոս»