Հասարակություն 19:32 18/12/2018 Հայաստան

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև  մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

Նա, մասնավորապես, նշել է. «Որևէ ծախսային ուղղությամբ աշխատանքների  ծավալ չի նվազել, նվազել են թվերը, այն թվերը, որոնք նախկինում ուղղվում էին փոշիացման և չհիմնավորված ուղղություններով: Մենք այս նվազեցումներով ընդամենը տնտեսում ենք իրականացրել, օպտիմալացրել ենք մեր ծախսերը:

Պարգևավճարների, գործուղումների մասին

Հնարավոր չէ իրականացնել որևէ աշխատանք՝ չունենալով գործիք: Թող կոպիտ չհնչի, որ աշխատուժը գործիք ենք անվանում, բայց տնտեսագիտությունը կոշտ գիտություն է և աշխատուժն ապրանք է, որն ունի իր գինը: Ցանկացած ապրանքի դեպքում, եթե դու պատրաստ չես վճարել այն գինը, որն ապահովում է որակ, պետք է կորցնես կամ որակը, կամ ապրանքը:
Այն աշխատանքը, որն իրականացվում է այսօր, մեզ չի բավարարում: Ես ուզում եմ սա հստակ արձանագրենք: Սրա մասին խոսում են մեր քաղաքի ֆինանսական արդյունքները, ենթակառուցվածքների առկա վիճակը:

Եթե մեր առջև այսօր նոր ավագանին դրել է շատ բարձր նշաձող, ապա մենք ի՞նչ գործիքակազմով պետք է հաղթահարենք այն: Ես ասում եմ, որ, իհարկե, մենք կարող ենք, բայց կարող ենք պայմանով՝ բարձրակարգ  որակավորում ունեցող անձանակազմով: Իսկ ինչպե՞ս հասնենք որակավորում ունեցող երկու հազար հոգանոց անձնակազմի: Մի այլ հարց է, որ այդ անձնակազմն, այո, ուռճացված է: Այդ (աշխատակազմի օպտիմալացման) ուղղությամբ այսօր աշխատանքները սկսված են, և հուսով ենք՝ առաջիկայում կավարտենք օպտիմալացման աշխատանքները և կհրամցնենք նոր հաստիքակազմ, նոր սկզբունքներով:

Բայց երբ քաղաքապետարանի անձնակազմում օտար լեզվի իմացությունը նվազագույն թույլատրելի մակարդակից ցածր է, իսկ քաղաքապետարանը վճարում է 130, 140 կամ 150 հազար դրամ աշխատավարձ, ինչպե՞ս այս մարդկանցից պահանջենք բարձր որակավորում: Չէ՞ որ դա ծախս է: Աշխատուժի որակի բարձրացումը ներդրում է պահանջում: Մենք այդ ներդրումը տեսնում ենք վերապատրաստման, պարգևատրման ֆոնդի միջոցով:

Երեկ քննարկման ժամանակ (Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին-խմբ.) մեր ընդդիմադիր գործընկերներն ընդունում էին, որ, այո՝ անձնակազմի աշխատավարձը ցածր է, և այդպես հնարավոր չէ ակնկալել այն արդյունքը, որ ցանկանում ենք, և առաջարկում էին բարձրացնել աշխատավարձը: Դա ենթադրում է, որ այդ ֆոնդը պահպանվելու էր հաջորդ բոլոր տարիներին: Մինչդեռ պարգևատրման ֆոնդն ավելի ճկուն է, զուգահեռ ապահովում ենք մոտիվացիա, ինչը չենք կարող անել աշխատավարձի պարագայում: Անձնակազմի կառավարման բոլոր մոդելները հստակ ասում են՝ ֆիքսված աշխատավարձը, եթե այն գործարքային չէ, որպես մոտիվացման գործիք երբեք չի կարող ծառայել:

Ես ուզում եմ ամեն ինչ դրվի դարակներում, ինչպես ասում են: Ցանկացած հրապարակման հիմքում լինեն հիմնավորումներ և ուսումնասիրություններ: Մեր գործընկերները, ցավոք, որևէ առաջարկ չեն ներկայացրել: Բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, և քաղաքական հետբեմային քննարկումները օգուտ չեն տալիս բյուջեին: Ես առաջարկում եմ անցնել կառուցողական դաշտ և քննարկել բյուջեի հոդվածները` դրանց հիմնավորումներով:

Վերելակների մասին
Վերելակային տնտեսության բարեկարգումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է, մենք հավատարիմ ենք դրան և նախատեսում ենք մեծ բարեփոխումներ այս ոլորտում:
Սակայն վերելակային ֆոնդի պահպանման ծախսերը մի բան են, մի այլ բան է վերազինման և  նորացման ֆոնդը: Մենք նվազեցրել ենք վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերը: Այս ֆոնդն ուռճացված էր առնվազն 3 անգամ: Պահպանման ու շահագործման աշխատանքները, պարզ է, որ շատ ավելի էժան կարելի էր ձեռք բերել, քան արվել է: Վերելակային ֆոնդի կրճատման արդյունքում աշխատանքների և շահագործման ծավալ չի փոխվել ու չի փոխվելու:

Եթե որևէ պահի պարզվի, որ վերելակային ֆոնդի շահագործումն ունի նոր միջոցների կարիք, քան մենք պլանավորել ենք, այդ միջոցները կան: Հայտարարում եմ ամենայն պատասխնատվությամբ՝ Երևան քաղաքն ունի բավարար ֆինանսական միջոցներ, որ առաջին անհրաժեշտության հոգսերը հոգա:

Պետք է շեշտեմ, որ այսօր աշխատանքներ ենք տանում վերելակների փոխարինման ծրագրի ուղղությամբ, որի արդյունքում հին վերելակ քաղաքում չի մնալու: Ծրագիրն իրականացվելու է մունիցիպալ պարտատոմսերի թողարկմամբ: Սա աննախադեպ պրոյեկտ է լինելու ոչ միայն մեր երկրի համար, այլև տարածաշրջանում որևէ քաղաքապետարան նման ծրագիր չի իրականացրել:

Եկամուտների, տեղական տուրքերի և վճարների մասին

Հաջորդ տարվա բյուջեով ավելացվել է եկամուտների պլանը՝ տուրքերի և վճարների սահմանաչափերի հաշվին: Օրինակ, վառելիքի միջին վիճակագրական լիցքավորման կայանը հիմա վճարում է համայնքին տարեկան ընդամենը 350 հազար դրամ: Վստահեցնում եմ ձեզ, որ սա նորմալ չէ: Մենք բարձրացրել ենք այս տուրքի չափն առավելագույնի, և դրա տակ կա պարզ մաթեմատիկական հաշվարկ: Փոքր լցակայանի պարագայում անգամ տուրքի չափը տարեկան կտրվածքով բաշխվում է  վաճառվող բենզինի լիտրի  վրա:

Տնտեսվարողի համար այն 1-1.5 դրամի չափով ավելացում է բերում յուրաքանչյուր լիտրի համար: Նույնը կարելի է ասել գիշերային ժամերին աշխատող առևտրային և սպասարկման ծառայությունների համար: Ես վստահեցնում եմ, որ տուրքերի ավելացումը այս ապրանքների գների վրա որևէ ազդեցություն չի ունենալու: Այդ ծառայություններն օգտագործում են մեր քաղաքի ենթակառուցվածքները, և քաղաքը դրանց շահագործումից մուտքեր պետք է ունենա: Այլապես քաղաքն ինչո՞վ պետք է ապրի:

Մեր հիմնական եկամուտների աղբյուրները տուրքերը, վճարները, հարկերն ու գույքահարկն են: Մենք առնվազն 201 մլն դրամի չափով տնտեսում ենք պլանավորել միայն եկամուտների հավաքագրման բյուջեից: Առնվազն այդքան գումար ավելի քիչ ենք ծախսելու եկամուտների հավաքագրման համար:Այն բեռը, որը ենթադրում է սահմանաչափերի բարձրացում, աննշան փոփոխություն է առաջացնելու բիզնեսների համար: Միաժամանակ նշեմ, որ մենք հավատարիմ ենք փոքր և միջին բիզնեսի աջակցման՝ երկրի որդեգրած ռազմավարությանը:

Տրանսպորտի մասին
Տրասնպորտի բյուջեն չի նվազել, ընդամենն ավարտվել է  վարկային այն ծրագիրը, որն իրականացվում էր մետրոպոլիտենում Ասիական զարգացման և մի քանի այլ բանկերի կողմից համաֆինանսավորմամբ: 900 միլիոնով նվազել է մեր տրանսպորտի բյուջեն որովհետև ավարտվել է Մետրոյի վերազինման ծրագիրը:

Ինչ վերաբերում է նախատեսված գումարին, այն առկա տրանսպորտային ցանցի պահպանման և շահագործման համար է: Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Սակայն այս բյուջեն չի առնչվում դրան: Տրանսպորտային նոր ցանցի համար անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչի ուղղությամբ մենք զուգահեռ աշխատանքներ ենք տանում:

Կանաչապատման մասին

Խոսում ենք կանաչապատման  միջոցների նվազեցման մասին: Ես վստահեցնում եմ, որ կանաչապատման տարածքներ, աշխատանքների ծավալ չի նվազել, կանաչ տարածքների պահպանման և  շահագործման որևէ ծավալ չի փոխվել:

Ավելին, եթե նախատեսված բյուջեն իրականացվի այն միջոցառումներով և գործիքակազմով, որ մենք ենք տեսնում, ապա այս նույն նվազած բյուջեի պայմաններում ունենալու ենք ավելի մեծ ծավալի աշխատանք: Ներկայացնեմ մի օրինակ. ոչ մեկի համար պարզ չէ, թե մեր համայնքում չափագրված, այսինքն՝ թղթի վրա արձանագրված կանաչ տարածքները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Խնդրում եմ մեր գործընկերներին, որոնք թիրախավորել են այս կետը, փորձեն անձամբ ուսումնասիրել կանաչապատման տարածքները և ստուգեն՝ իրականում որքան է: Կա այն համոզմունքը, որ այդ տարածքներն ավելին են ներկայացված, քան պետք է լինեն:

Հենց այստեղ էլ փոշիացվել են միջոցները: Բոլորիս համար ակնհայտ է, որ կանաչապատման բոլոր մրցույթները շահել են Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված ՓԲԸ-ները: Ինչու՞ և ինչպե՞ս: Դրան չենք ուզում անդրադառնալ: Մենք այս տարի գնում ենք բաց մրցույթների, և հավանականություն կա, որ այդ մրցույթները չեն շահի հենց այդ ՓԲԸ-ները, այլ տարբեր ընկերություններ, որոնք կանաչապատման և բնապահպանական մասնագիտացված գործունեություն են իրականացնում: Այս պահին էլ բազմաթիվ գնման հայտեր այսօր բավարարվում են մի քանի անգամ ավելի էժան մրցութային գներով, քան  նախորդ տարի:

Սոցիալական ոլորտի մասին
Ուղղակի գումար տալը ոչնչով չի օգնում մեր համաքաղաքացիներին: Պետք է մշակենք ծրագիր, որի արդյունքում մարդիկ կունենան եկամտի մշտական աղբյուր:
Ինչ վերաբերում է բնակարանաշինության ոլորտին, ապա նշեմ՝ ոչինչ չի կրճատվել: Սիսակյան 3 հասցեում արդեն կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը կապահովի մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման համար անհրաժեշտ բնակարանային ֆոնդի մի մասը:

Առողջապահության ոլորտի մասին

Ծախսերը հիմնականում ուղղված  են մեր առաջնային բուժօգնության հիմնարկների՝ պոլիկլինիկաների տեխնիկական վերազինմանը: Մենք այսօր չունենք պատշաճ ծառայություններ, որոնք մարդուն հնարավորություն կտան առաջնային բուժօգնության համար դիմել պոլիկլինիկաներ: Ձեռք կբերվեն էլեկտրասրտագրության, համակարգային տոմոգրաֆիայի և մի շարք այլ սարքավորումներ:

Արդյո՞ք քիչ չէ բյուջեով նախատեսված գումարը քաղաքի կարիքները հոգալու համար
«Այդ գումարն այնքան է, որքան այս պահին կարող էինք տրամադրել: Ի դեպ, նախկինում նման ծրագրեր չեն եղել: Սա փուլային աշխատանք է, և հուսով եմ՝ հաջորդ տարի կավելացնենք ֆինանսավորումը: Օրինակ, ըստ էության, պոլիկլինիկաներն այսօր շահույթ չեն ապահովում համայնքին, մինչդեռ կարող էին: Մենք ուզում ենք, որ բուժհիմնարկները լինեն ինքնուրույն գործող տնտեսություն և ապահովեն լրացուցիչ մուտքեր»:

Բյուջեի վերանայման հեռանկարի մասին
Ելնելով ժամանակի սղությունից, որ ունեինք բյուջեն կազմելիս, մենք արդեն իսկ նախաձեռնել ենք 2019 թվականի բյուջեի լրամշակման գործընթաց և հավանաբար առաջին եռամսյակից հետո կունենանք լրամշակված բյուջե, մեզ համար առավել կարևոր սկզբունքներով նոր համայնքային բյուջե:

Դրոշների և տոնական զարդարանքի մասին

Առայժմ դրոշների և մայրաքաղաքի տոնական զարդարանքի համար հատկացված ծախսերը մնացել են նույնը: Սա ունի իր պարզ բացատրությունը: Բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցերի ժամանակ մայրաքաղաքը դրոշակազարդվում է: Բնական է, որ, իհարկե, պարբերաբար պետք է նորացվեն նաև համայնքային շենքերի դրոշները: Բացի այդ, դրոշները փակցնելու համար օտգագործվող վերամբարձ մեքենաների մեկ ժամ վարձակալության համար ծախսվում է մոտ 10-15 հազար դրամ:

Երևանի բյուջեի աճող դեֆիցիտի մասին

Դեֆիցիտի մասով պետք է ասեմ, որ բյուջետային գործընթացում դա օրինաչափ երևույթ է: Ցանկացած տնտեսական օրգանիզմ միշտ պետք է ունենա ավելի շատ պահանջներ, քան կան միջոցներ: Այս դեֆիցիտը խոսում է ավելի շատ պահանջների մասին: Մենք ձևավորել ենք նոր առաջարկ քաղաքի համար, որը պետք է պահանջարկի սկզբուքնով բավարարվի, իսկ դրա համար անհրաժեշտ միջոցը վարկային ռեսուրսն է: Մեր բյուջեի դեֆիցիտը էապես չի աճել, այլ նոր ուղղություն է ներդրվել, որը ֆինանսավորվում է վարկային միջոցներով: Խոսքը 1.4 մլրդ ՀՀ դրամի մասին է, որն ուղղված է Երևանում էներգախնայողության ծրագրի ներդրմանը:

Տնտեսումների մասին

Մենք ունենք էական տնտեսում 2018 թվականից և էական օպտիմալացում նախորդ տարվա համեմատ, որը մշակվել էր քաղաքային նախորդ իշխանությունների կողմից: Մեր այս տարվա ընդհանուր տնտեսումը կազմում է 9 մլրդ 350 մլն դրամ:
Որպես օրինակ առանձնացնեմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից բենզինի ծախսի տնտեսումը: 224 մլն դրամի փոխարեն 2019 թվականին վառելիքի ձեռքբերման վրա ծախսվելու է 120 մլն դրամ: Բացի այդ, զգալիորեն խստացվել է վառելիքի ծախսման հսկողությունը:

Նոր ծրագրերի մասին

Տրանսպորտի նոր ցանցի ներդրման, վերելակների փոխարինման, ավտոկայանտեղերի կառուցման ծրագրերի կողքին կան մի քանի այլ կարևոր ծրագրեր ևս, որոնք նախատեսում ենք հաջորդ տարիների համար, այդ թվում մանկապարտեզների մասով:
Այսօր մանկապարտեզներում իր հերթին սպասում է 5000 երեխա: Այս մասով մանկապարտեզներում նախատեսում ենք նոր լայնածավալ ծրագիր: Արդեն հաջորդ տարի 1000 երեխա չի սպասի իր հերթին, այլ հնարավորություն կստանա հաճախել մանկապարտեզ՝ բացվող նոր խմբերի շնորհիվ: Ըստ մեր ծրագրի, մի քանի տարի անց չի լինի երեխա, որ չկարողանա հաճախել մանկապարտեզ տեղ չլինելու պատճառով»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}