Ալումյան. Ի՞նչ իրավաբանական ուժ կունենա հողեր հանձնելու պայմանավորվածությունը
Փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել է տարածքներ հանձնելու մասին խոսակցություններին ու որպես իրավաբան մի քանի հարց հնչեցրել ֆեյսբուքյան իր էջում։ Նա ընդգծել է.
«Գրում եմ ոչ թե որպես երկրորդ Նախագահի պաշտպան, ոչ թե որպես որևէ այլ անձի պաշտպան (ասում եմ, որպեսզի շահարկումներ չլինեն): Գրում եմ, որպես ՀՀ քաղաքացի և մասնագիտությամբ իրավաբան:
Այսպիսով. համացանցում բազմաթիվ մտահոգություններ են հնչում, որ իշխանությունները պատրաստվում են հողեր հանձնել: Ինձ մի հարց է հետաքրքրում, ընդ որում, հարցի ոչ թե քաղաքական, այլ` իրավական կողմը: Մի պահ ընդունենք, որ ՀՀ որևիցէ իշխանություն իրոք որոշեց ինչ-որ հողեր հանձնել: Անգամ ընդունենք, որ այդ մասին պայմանագրեր ստորագրվեցին և ԱԺ-ն էլ իր համաձայնությունը տվեց: Ի՞նչ իրավաբանական ուժ կունենա այդպիսի պայմանավորվածությունը: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները, իշխանական ճյուղերից որևիցե մեկը իրավասու են տնօրինելու միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքից դուրս գտնվող որևիցե հողի ճակատագիր:
Խնդրում եմ չքաղաքականացնել և հարցս չկապել միայն ներկա իշխանությունների հետ»։