Գերմանիան պատերազմ է հայտարարել շաքարին
ԳԴՀ սննդամթերքի և գյուղատնտեսության նախարար Յուլիա Կլյոկները պայմանավորվել է սնունդ արտադրող մի շարք ընկերությունների հետ, որպեսզի դրանք մինչև 2025 թվականը էապես կրճատեն շաքարի, աղի և ճարպի քանակը պատրաստի արտադրանքի մեջ:
rg.ru-ի հաղորդմամբ, այդ ձեռնարկությունները պարտավորվել են առաջին անգամ այդպիսի քայլեր ձեռնարկել և հայտարարել են, որ պատրաստ են, որպեսզի հսկող մարմինները ստուգեն այդ խոստման կատարումը: Օրինակ մանկական սննդի մեջ շաքարի պարունակությունը կրճատելու են 20 տոկոսով, իսկ զովացուցիչ ըմպելիքների մեջ՝ 15 տոկոսով:
Գերմանիայում քաշի ավելցուկից տառապում է տղամարդկանց 47, կանանց 62 և երեխաների 15 տոկոսը: Շաքարի, ճարպի և աղի մեծ քանակը մեծացնում է արյունատար համակարգի հիվանդությունների և դիաբետի ռիսկը: