Թրամփն Էրդողանին չի խոստացել արտահանձնել Գյուլենին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Արգենտինայում G20-ի շրջանակում հանդիպման ժամանակ չի խոստացել արտահանձնել թուրք քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։
«Միակ բանը, որ Թրամփն ասել է, որ մենք կուսումնասիրենք դա։ Այս պահին ավելին ոչինչ... Ոչ մի պարտավորություն, մենք ուղղակի ուսումնասիրում ենք»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը G20-ի շրջանակում Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գյուլենի արտահանձնման հարցը մշակվում է:
Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու մեջ, որի ընթացքում 240 մարդ էր զոհվել։ Գյուլենը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջումն ու հերքել մեղադրանքը։ Անկարան պահանջում է ԱՄՆ-ին նախկին քարոզչին հանձնել իրեն։
Հարակից հրապարակումներ`
- Գյուլենի հիմնադրամի կառավարման նախկին անդամին ԱՄՆ-ից տեղափոխլ են Թուրքիա
- Սպիտակ տունն ուսումնասիրում է Գյուլենի վտարման հնարավորությունը
- Փորձել են ներխուժել Ֆեթուլլահ Գյուլենի տուն
- ԱՄՆ-ն Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու որոշում կընդունի
- «Finanacial Times». «Էրդողան-Գյուլեն հակամարտություն»